12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Աճել է Հայաստանից Վրաստան այցելողների թիվը. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ 2014 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստան է այցելել 5 մլն 590 հազար 832 մարդ կամ 1.2 տոկոսով ավելի, քան 2013 թվականին:

“Երեկ նման տվյալներ է հրապարակել Վրաստանի ՆԳՆ-ն: Նրանցից զբոսաշրջիկներ են 2 մլն 710 հազարը: Ըստ ՆԳՆ-ի տվյալների՝ նշված ժամանակահատվածում Թուրքիայից Վրաստան այցելողների թիվը նվազել է 7 տոկոսով, Ռուսաստանից և Ուկրաինայից՝ 8-ական տոկոսով, Ադրբեջանից՝ 0.8 տոկոսով: Սակայն, աճել է Հայաստանից Վրաստան այցելողների թիվը՝ 2.7 տոկոսով: Այս տարվա առաջին ինն ամիսներին ՀՀ-ից Վրաստան է մեկնել 940 հազար մարդ: 2013թ. Հայաստանից Վրաստան է այցելել 1 մլն 290 հազար մարդ: Սա երկրորդ ցուցանիշն է Թուրքիայից հետո՝ 1 մլն 600 հազար մարդ: Երրորդ տեղում Ադրբեջանն է՝ 1 մլն 80 հազար մարդով”,- գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ