14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԲՀԿ պատգամավորները չեն հետևել Փոստանջյանի խորհրդին

 ՛՛Չեմ կարծում, որ հետևել են Զարուհի Փոստանջյանին, չեն հիվանդացել, կան մարդիկ, ովքեր ներկա չեն եղել, չեն քվեարկել, իրենց անհատական մոտեցումն է եղել՛՛,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե ԲՀԿ այն պատգամավորներն, ովքեր երեկ չեն մասնակցել ԵՏՄ-ի քվեարկությանը, արդյոք կատարել են Զարուհի Փոստանջյանի հորդորը: Նշենք, որ ՛՛Ժառանգական՛՛ պատգամավորը խորհուրդ էր տվել չմասնակցել քվեարկությանը, ձևացնել, որ հիվանդ են և այլն:

Նկատենք, որ պայմանագրի քվեարկությանը ներկա չեն եղել ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ու քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Մարգարյանն ասաց, որ Զոհրաբյանն երկրում չէ, ոչ թե չի քվեարկվել: Իսկ Գագիկ Ծառուկյանն էլ, բնականաբար, կողմ է պայմանագրին, հակառակ դեպքում խմբակցությունը կողմ չէր արտահայտվի: Ստեփան Մարգարյանը խոստովանեց՝ խմբակցությունում սկզբնական շրջանում եղել են սկզբունքային տարաձայնություններ, սակայն երկարատև քննարկումներից հետո իրենք որոշել են կողմ լինել պայմանագրին: 

՛՛Մենք սա ոչ շատ լավն ենք համարում, ոչ շատ վատը, մենք իրար համոզել ենք ու պրոցեսը կոնսենսուսով ենք ընդունել հանուն երկրի անվտանգության, հանուն Հայաստանի՛՛:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ