18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչու ԲՀԿ պատգամավորները Րաֆֆիի ժողովին չեն գնալու

՛՛Այդ միջոցառումը չենք ընկալում՝ որպես եռյակի գործունեությունից ոչ կտրված: Եռյակի ձևաչափում կուսակցությունները ազատ են՝ շարունակելու կուսակցական գործունեությունը՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ այսօր մասնակցելու են ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական ժողովին: ՛՛Րաֆֆի Հովհաննիսանի միջուցառումը չի վնասում եռյակին: Եթե կա ցանկություն, մարդիկ մեր շարքերից կարող են մասնակցել՛՛:

 Անձամբ Մելքումյանը ՛՛եթե նիստից ազատված լինի, կմասնակցի՛՛: Խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը շարունակեց. ՛՛Եթե պարոն Մելքումյանը նիստ ունի, ես էլ ունեմ՛՛: Նա հավելեց, թե ՛՛իսկապես այս ժողովի հետ կապված խնդիրներ չկան, և եռյակի գործունեությունն ի սկզբանե հիմնված է եղել նման աշխատելաոճի վրա: Սա եռյակի գոյատևման գաղտնիքներից մեկն է՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ