29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այսպես շարունակել չի լինի. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ամայություն
 
Քաղաքական, մշակութային, գիտական, հոգևոր, ռազմական, տնտեսական, սպորտային ամայություն։
10 միլիոնանոց հայությունն այսօր չունի գոնե մեկ մարդ, կրկնում եմ՝ գոնե մեկ մարդ, որի խոսքը, պատգամը, հորդորը, խրատը, խորհուրդը, կամ կարծիքը լսի և հարգի նույն հայությունը։
Պատմության օրհասական պահերին կամ ճագատագրական ժամանակահատվածներում մեզ միշտ փրկել է միասնությունը, մեր հավաքական ուժը։ Դրան հասնելու համար հայ ժողովուրդը միշտ ունեցել է իր կողմից հարգված, սիրված մարդկանց, ովքեր մերան են հանդիսացել, հավատ են ներշնչել ու հավաքվել, բռունցքվել են։
Քանի օր է խորհում եմ, ո՞վ կարող է լինել այն մարդը(մարդիկ), ով իր հեղինակությամբ ու հարգանքով կարող է կրկին միավորել հայոց ներուժը։
 
Թող տպավորություն չստեղծվի, որ ամեն ինչում մեղադրում եմ ՀՀ իշխանություն հորջորջվող կապիտուլյանտ հայրենադավներին (առանց այդ էլ նրանք թաղված են մահացու մեղքերի մեջ), բայց վերջին տարիներին անարգվեցին նաև բոլոր տիպի հեղինակությունները։
Թացը չորի հետ, սևը սպիտակի հետ, հինը նորի հետ խառնել ու մոխրացրել են հավատն ու տարրական հարգանքը։ Երեկվա փսլնքոտ լակոտը, կարող է ոչ միայն քննադատել, այլև հրապարակային պախարակել պատվարժան մարդկանց և մնալ անպատիժ։
Ոչ մեկի գործը, նվիրումը, մատուցած ծառայությունը այլևս չի գնահատվում։
Ոչ լավը, և ոչ էլ վատը։
 
Ակնհայտ դավաճանները, փողի մեռածները, երկիրը կործանածներն այսօր Եռաբլուրում այնպես են ծաղիկներ խոնարհում, կարծես թե կառավարում են հսկայական մի պետություն, որի սահմաններն առնվազն կրկնապատկել են, ու որի քաղաքացիները գլուխները բարձր քայլում են աշխարհում։ Իսկ պետություն կառուցած, Հայրենիք ազատագրած, սահմաններ ընդլայնած, անվտանգություն ապահոված, պետականություն ստեղծած, տնտեսություն, մշակույթ, գիտություն, տեխնոլոգիաներ զարգացրած մարդկանցից շատերը նույնիսկ իմաստ չեն տեսնում հրապարակային խոսք ասել, որպեսզի ինչ-որ մի փսլնքոտ ջահել լակոտի, կամ գեղի պորտաբույծ բիձու, կամ որևէ անգյալ բոսյակի կողմից սոցցանցի ու այլ հարթակներում հանիրավի անպատվության չարժանանան։
Որովհետև պատերազմի ամբողջ բեռն ու դառնությունը կյանքի գնով համազգային հաթանակի վերածածներն ու ուժով պատերազմ տարված և ռազմադաշտից ճողոպրելիս պատահաբար զոհվածները հավասարապես հռչակվեցին Հերոսներ։
 
Այսպես շարունակել չի լինի, այսպես սրանք ոչ միայն կթրքացնեն, կզրկեն մեզ հայրենիքից ու պետությունից, այլ նաև կստրկացնեն բոլոր բարքերը՝ անխնա օգտագործելով չհարգված ու հարգել չիմացող անգիտակից զանգվածների ցինիզմն ու պատասխանատվությունը։ Այնինչ իմ ճանաչած նորմալ մարդիկ (իսկ նրանք քիչ չեն), մտածում են օր առաջ այս մղձավանջային երկրից գնալու մասին։
Փնտրել է պետք այն մարդուն, ով հայությանը միավորելու, ոգևորելու, ոգեշնչելու և հավաքելու շանս ունի»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ