25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հովիկ Աբրահամյանը պատրա՞ստ է կրճատել իր ծախսերը /վիդեո/

Դեկտեմբերի 4-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

“Խորհրդարանական ոչ իշխանական ուժերի որոշումն է դեմ քվեարկել բյուջեի նախագծին: Իրենք են որոշում, խորհրդարանում էլ ես կոչ արեցի, որ միասին համագործակցենք: Ամեն դեպքում մեր ներուժը կհերիքի, մենք ուժ ունենք”,- ասաց վարչապետը` անդրադառնալով այն հարցին, թե ինչու են դեմ քվեարկել բյուջեին ոչ իշխանական ուժերը :

-Կառավարությունը կարո՞ղ է առանց այդ ուժերի էլ հաջողության հասնել:

-Ինչ անենք, ստիպված ենք,-ասաց վարչապետը:

Հարցրին` ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ խորհուրդ են տվել կրճատել ծախսերը, իսկ վարչապետը պատրաստ է կրճատել իր ամանորի ծախսերը, Հովիկ Աբրահամյանն ասաց՝ այո:

“Ամեն դեպքում մենք նաեւ պատրաստ ենք մեր գոտիները ձգել, ելնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակից” :

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ