11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Ի՞նչ է պատահել Իշխան Զաքարյանին

Ազգային ժողովում Վերահսկի պալատի հաշվետվության ժամանակ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը բացակայում էր: ՎՊ խորհրդի անդամ Լիլիթ Գևորգյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրվել են 18 թեմաներ, և այնտեղ ընդգրկված են լինելու ինչպես հին շարունակական մոնիթորինգի տակ գտնվող ծրագրեր, այնպես էլ նոր ծրագրեր, որոնք երբևիցե չեն վերահսկվել:

՛՛2015 թվականին ՎՊ-ի ուշադրության կենտրոնում են լինելու հիմնականում օտարերկրա պետությունների և միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերն՝ ինչպես դրամաշնորհային այնպես էլ վարկային և ասեմ, որ դրան 18-ից 13-ն են կազմում, և այս անգամ ՎՊ-ի ծրագիրը ձևավորելիս որդեգրել է հետևյալ մոտեցումը. յուրաքանչյուր թեմա բաղկացած է լինելու առանձին ծրագրերից՛՛:

Զեկույցը ներկայացնելուց հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հետաքրրքվեց՝ ինչ է պատահել Իշխան Զաքարյանին: ՛՛Միգուցե նրա նկատմամբ էլ են ժամանակավոր կամ մշտական պատժամիջոց կիրառե՞լ՛՛:

՛՛Փարատեմ ձեր մտահոգությունն՛՛,-Լիլիթ Գևորգյանը հավելեց՝ Իշխան Զաքարյանն արձակուրդում է: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ