Աթոռները տանք, գան ղեկավարե՞ն
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով եռյակի կողմից երկխոսության առաջարկի մերժմանն, ասաց, թե չի հասկանում՝ ինչու է ընդդիմությունը այդ կերպ վարվում:
Հարցին, թե իրեն երկու ՛՛քարի արանքում՛՛ չի՞ զգում, քանի որ իր խնամի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իշխանափոխությունից է խոսում, նա պատասխանեց. ՛՛Բարեկամ ես համարում եմ եղբայ, քույր, որդի: Հիմա ես պատասխանատվությո՞ւն եմ կրում, որ բարեկամները գնում են իշխանափոխության: Բայց որտե՞ղ են գնացել, ես չեմ տեսել: Կարծում եմ՝ չեն գնում իշխանափոխության՛՛:
Այլևս որևէ առաջարկ Եռյակին չե՞ն անելու. ՛՛Առաջարկել եմ, բանակցենք, քննարկենք, այսօր էլ առաջարկելու եմ: Ես ուզում եմ համատեղենք ջանքերը, տանք լուծում, անձնական շահերը դնենք մի կողմ, միասին լուծենք խնդիրները՛՛:
Դիտարկմանը, թե ոչ իշխանականները նշում են, որ կառավարությանն ու իշխանությանը չեն վստահում, նա պատասխանեց. ՛՛Ո՞ւմ անունից են խոսում, որ չեն վստահում: Հիմա իրենք ի՞նչ են ուզում… ուզում են՝ աթոռները տանք, գան, ղեկավարե՞ն, թող գան 17 թվականին, ընտրողները ձայն տան իրենց, մեծամասնություն ունենան, իշխեն: Դա է միակ ուղին: Հիմա ես տենց եմ առաջարկում իրենց: Ասում ենք՝ եկեք միասին կառավարենք, աշխատենք, կոալիցիա կազմենք, բայց որ չեն ուզում, դա իրենց գործն է՛՛: