20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բա եթե վարչապետը համոզված չլինի, ով լինի… /վիդեո/

՛՛Դա մեզ մտահոգում է, և մենք փորձում ենք օգտագործել լծակներ, որպեսզի գնաճը լինի ոչ ավել, քան որ պետք է լինի: Մենք ամեն ինչ փորձում ենք անել, դա կախված չէ մեր ներքին տնտեսական զարգացումներից, դա ուղղակի տարածաշրջանային զարգացումնների արդյունքն է, որ ունենում է իր բացասական արդյունքը՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ խոսելով դոլարի, դրամի տատանումների մասին: 

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ներկրողների խնդիրն է դժվարանում դոլարի արժևորման պարագայում, քանի որ նրանք ապրանքը դրսում գնում են դոլարով և վաճառում դրամով: ՛՛Այդ իսկ պատճառով շահույթների վրա ունենում է բացասական ազդեցություն: Գոնե այս պարագայում ամեն ինչ պետք է անել, որ ներկրողները կարողանան առանց շահույթի կամ առանց կորուտի դուրս գալ, դա է մեր խնդիրը: Խոսում ենք, քննարկում ենք, փորձում ենք խորհուրդներ տալ և ես կարծում եմ, որ Կենտրոնական բանկի ուշադրության ներքո է, որ այդ խնդրին տա լուծում՛՛,-ասաց նա:

Հարցին, թե բյուջեի հիմքում դոլարի փոխարժեքի 411 դրամ է դրված, արդյո՞ք դա ծասերում խնդրի պատճառ չի դառնա, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. ՛՛Դա օրենքի պահանջ է, առաջիկայում մենք դա կդիտարկենք, ուղղակի նոյեմբերի 1-ի կուրսը պետք է դնենք բյուջեի հիմքում, և այդպես էլ մենք վարվել ենք՛՛:

Դիտարկմանը, թե ինչպես է համոզված, եթե սպեկուլյատիվ երևույթների հետ չի կապված. վարչապետը հակադարձեց. ՛՛Բա եթե վարչապետը համոզված չլինի, ով պետք է համոզված լինի…որովեհտև իմ տեղեկությունն ավելի շատ է, քան թե ձերը՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում՝ քիչ անց: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ