14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մնում է համերգի պատվավոր հյուր կամ հովանավոր հռչակել Ռեջեփ Էրդողանի փեսային՝ Սելջուկ Բայրաքթարին․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Գունագեղ համերգի նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլը   Էրդողանից հանդիպում է խնդրել։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Համերգի կողմնակիցներն ու մասնակիցները, այսպիսով, ստանում են նոր, ավելի խորքային դերակատարում։ 

Քաղաքակիրթ աշխարհում կա հստակ օրենք. եթե մի բան բերելու է հասարակության պառակտմանը, եթե վիրավորելու է հասարակության մի հատվածին, եթե ցավ է պատճառելու շատերին, ուրեմն պետք է չարվի։ Նոր Հայաստանի թալիբները մերժում են քաղաքակրթական բոլոր նորմերը։

Գործող իշխանությունը չունի բարոյական իրավունք` սեպտեմբերի 21-ի տոնակատարություն կազմակերպելու և «տոնական» ելույթ ունենալու՝ բացառությամբ, եթե այդ ելույթը ներողության և հրաժարականի մասին չէ։ Իշխանությունը, որի օրոք եղել է պետականության կորուստ Արցախում, Հայաստանի միջպետական ճանապարհներին ադրբեջանական զինվորներ են, պետության ներսում առևանգվում են քաղաքացիներ, իսկ պետության անվտանգությունն ապահովում են ռուս զինվորները, իրավունք չունի խոսելու անկախության գաղափարից։

Համերգի մասնակից երաժիշտները պարտավոր են հասկանալ, որ ակամայից ցավ են պատճառում հասարակության մի մեծ հատվածի, և պիտի որ առանց երկար մտածելու հրաժարվեին մասնակցությունից։ Արժանապատիվ հասարակության մեջ նրանք, ովքեր այնուամենայնիվ կմասնակցեին այդ համերգին, այնուհետև կարժանանային մերժման, դատարկ դահլիճների՝ ով ուզում է լինի, ինչ վաստակի և ինչ ճանաչվածության։

Հրապարակ քշվող հանդիսատեսը պարտավոր է հասկանալ, որ իր ֆիզիկական ներկայությամբ ցավ է պատճառում ուրիշներին, և մի օր ինքը պարտավոր է «ոչ» ասել իր ֆեոդալին։

Լուռ նստած մտավորականությունը, որն ինքնակամ խեղդել է իր ձայնի իրավունքը, պարտավոր է հասկանալ, որ իր մշտական լռությամբ ունի մեղքի հսկայական բաժին՝ հասարակության այսօրվա որակի մեջ։

Ի՞նչ կտա այս համերգը. կտա ապացույցներ, որ.

 երկրում իշխում է զոռբայությունը,

իշխանությունը շարունակում է չհասկանալ կամ ձևացնել, որ չի հասկանում երկրում տիրող իրական վիճակը,

իշխանությունը շարունակում է պառակտել և բարիկադավորել հասարակությանը, գուցե՝ մտածված,

երկրում ներքին լարվածությունը շարունակելու է աճել։

Այս պայմաններում մնում է համերգի պատվավոր հյուր կամ հովանավոր հռչակել Ռեջեփ Էրդողանի  փեսային՝ Սելջուկ Բայրաքթարին։ Նա նույնքան իրավունքներ ունի՝ խոսելու Հայաստանի անկախությունից, որքան՝ ՀՀ  գործող իշխանությունը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ