12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Որ ՀՀ բարձրագույն իշխանությունը գործարքի մեջ է Թուրքիայի հետ, ես կասկած չունեմ. Նաիրի Հոխիկյան

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.

Հոգեբուժական բառապաշարում կա Մազոխիզմ տերմինը, երբ հիվանդի մոտ հաճույքի զգացում է առաջանում տանջանքների և ստորացման ենթարկվելու դեպքում։ Տերմինի հեղինակը ավստրիացի գրող Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխն է։

Հիմա հայաստանյան իշխանական բուրգի և նրանց սպասարկող գործիքների պահվածքը իսկական Մազոխիզմի ախտորոշում է։

Ադրբեջանը ամեն օր մի խնդիր է ստեղծում մեզ համար, ամեն օր քաղաքական, ռազմական անվտանգային համակարգերի ու ազգային արժանապատվության առումով ստորացնում է մեզ, իսկ նիկոլական գործիքներն ասում են` մենք խաղաղությամբ կհաղթենք… Հարց. քեզ խաղաղություն ո՞վ է տալիս, որ դրանով հաղթես։ Իսրայելի երբեմնի վարչապետ Գոլդա Մեիրն ասել է. “Չի կարելի խաղաղության մասին խոսել նրանց հետ, ովքեր եկել են քեզ սպանելու”:

Որ ՀՀ բարձրագույն իշխանությունը գործարքի մեջ է Թուրքիայի հետ, ես կասկած չունեմ, բայց թե ինչպես են հասցրել նիկոլիզմին սպասարկող միջակ չինովնիկական և լրագրողափորձագիտական դաշտին մազոխիստական ներարկումներ անել, դժվար է հասկանալ։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ