20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Զարուհին հունից հանեց ՀՀԿ-ականներին

՛՛Սա ոչ թե տնտեսական համաձայնության վերաբերյալ փաստաթուղթ է, այլ ցույց է տալիս աշխարհում տեղի ունեցող քաղաքակրթությունների բախումը՛՛,-այսօր Ազգային ժողովում ԵՏՄ-ի պայմանագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա ցիտեց ռուս մտավորականի հարցազրույցից մի հատված, որտեղ նշվում է, թե Ռուսաստանում իշխանությունները ամենաթողության են մատնված, հեշտ է նրանց խաբել, իշխանությունները ոչինչ չեն որոշում, միայն վերին օղակն է ամեն ինչ որոշում: Պատգամավորը մեջբերումն ընթերցեց ռուսերենով, ինչը զայրացրեց ՀՀԿ-ական պատգամավորներին:

Խոսրով Հարությունյանը տեղից մեղադրեց Փոստանջյանին, որ խախտում է լեզվի մասին ՀՀ օրենքը : ՛՛Ի՞նչի եք բղավում, դուք որ այդպես շարունակեցիք, այս ամբիոնից ստիպված եք լինելու ռուսերեն խոսել: Հենց այնպես ռուսերեն չեմ խոսում ու ցիտում՛՛,-արձագանքեց ընդդիմադիր պատգամավորը: ԱԺ նախագահը ևս նշեց, որ օրենք է խախտվում, ՛՛եթե պիտի այլ լեզվով խոսեր, նախօրոք պիտի զգուշացներ, թարգմանիչ պատրաստեին՛՛:

Ամեն դեպքում Փոստանջյանը շարունակեց ելույթը. ՛՛Այսօր մենք հայտնվել ենք նույն իրավիճակում, ինչպես Խրիմյան հայրիկն էր նշում. մի փոքր մաս որ ազատագրել ենք մեր հայրենիքի, այսօր երկաթյա շերեփը փոխում ենք թղթյա պայմանագրի հետ՛՛:

Պատգամավորը ցավ հայտնեց, որ ՀՅԴ-ը ևս միացել է ու կողմ է ԵՏՄ-ին: Փոստանջյանը նշեց, որ Շավարշ Քոչարյանի կողմից վտանգավոր հայտարարություն է արվել ԱԺ-ում, թե Արցախը Հայաստանի մաս չէ: ԱԺ նախագահն արձագանքեց, որ Արցախը անկախ պետություն է, ինչից հետո Փոստանջյանն անցավ պայմանագրի տնտեսական թերություններին:

՛՛Տնտեսություն չկա ՌԴ-ում, տնտեսական պայմանագրի՞ն եք միանում: Ոչ, սա քաղաքական ընտրություն է մի քաղաքական միավորի, որն այս պահին գտնվում է աշխարհի հետ առճակատման մեջ, մենք նորից ընկնելու ենք ոտքի տակ:

Այստեղ գործարար մարդ է խոսում, իբրև թե գովում է այդ միությունը, բայց առաջին հերթին այդ գործարարներն են վնասները կրելու: Դուք մի պատկերացրեք, որ ՌԴ-ի օլիագարխների նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն այստեղի օլիգարխների նկատմամբ չի կիրառվելու, յուրաքանչյուր օլիգարխ դրա կիրառումից տուժելու է՛՛:

Պատգամավորը կոչ արեց քվեարկության չկներկայանալ: ՛՛Հիվանդացեք, մնացեք տանը կամ չգիտեմ, ես եկել եմ կոչ անեմ հատկապես գործարարներին՛՛:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ