26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Խնդրո առարկա կետերը գտնվում են Հայաստանից դուրս». Ինչու է Փաշինյանն օգտագործել Էյվազլի և Չայզամի տեղանունները

Իրադարձությունները, որ տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով, ունեն բազմաթիվ շերտեր և բազմաթիվ ենթատեքստեր և շատ կարևոր է, որ մենք այդ ենթատեսքտերը ճիշտ ընկալենք և ճիշտ թարգմանենք, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2020 թվականի դեկտեմբերին մենք իրականացրել ենք ՀՀ-ի Զինված ուժերի դիրքերը ՀՀ խորհրդային միությունից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթաց և այդ գործընթացն իրականացվել է ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար, ու ես մանրամասն մեր մոտիվացիենրը ներկայացրել եմ նախորդող շրջանում», – ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց 2010 թվականին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված Վարչատարածքայն բաժանման մասին օրենքը՝ նշելով, որ դրանում հստակ արձանագրվում է, որ Շուռնուխ և Որոտան գյուղերի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին:

«Պետք է արձանագրեմ նաև, որ այս իրողությունն է, և Խորհրդային Միության ժամանակ այդ հատվածում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի գոյություն ունեցած վարչական սահմանն է, որը հետագայում արդեն վերածվել է պետական սահմանի, այս իրողությունն է ընդունվել որպես հիմք: Հիմա այս նույն տրամաբանությամբ այդ հատվածներում երկու տեղ՝ Գորիս-Կապան ավտոճանապարհը դուրս է գալիս ՀՀ-ի կամ Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից ու նաև այս հանգամանքի բերումով է, որ ժամանակին ձեզ հայտնի տեղերում հայտնվել են մեզ հայտնի ցուցանակաները և մեզ հայտնի հենակետերը», – ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե 2020 թվականի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, ինչի մասին և ՊՆ-ն, և կառավարությունը հանդես են եկել հայտարարությամբ, որ այդ ճանապարհն անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ-ի տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար:

«Եվ ենթադրում եմ՝ քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել օտարերկրյա բեռների տարբերակը, տվյալ իրավիճակում Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը՝ թերևս ի պատասխան մեր այն հայտարությունների, որ թե նոյեմբերի 9-ի և թե հունվարի 11-ի եռակողմ հայտարությունների մեջ հիշատակված չէ ՀՀ-ի տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթ: Եվ ՀՀ-ն, ընդունելով, որ տարածաշրջանի կոմունիկացիաները պետք է բացվեն, այունամենայնիվ, արձանագրում է, որ օտարերկրյա բեռները ՀՀ տարածքը հատելիս, այդ թվում, Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախիջևանի ինքնավար Հանրապետություն գնալիս պետք է հատեն մաքսային, անձնագրային և այլ կետեր՝ ինչպես սահմանված է ԱՊՀ երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունն ապահովող իրավապայմանագրային բազայում», – նշեց վարչապետը:

Նա պարզաբանեց նաև, թե ինչու է կառավարության նիստում և հաղորդագրությունների մեջ նշվել Էյվազլի և Չայզամի տեղանունները:

«Դա արվել է մի պարզ պատճառով, որ ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի՝ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե Հայաստանի կամ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքում, այլ՝ այդ տարածքից դուրս, որը Հայաստանը դե յուրե ընդունել է իմ հիշատակած 2010 թվականին ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքով», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ