25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Դվին» համալիրը կա՛մ պետք է քանդվի, կա՛մ շատ մեծ գումարներ վճարվի քաղաքային բյուջե. Մարության

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն այսօրվա նիստի ընթացքում հարց ուղղեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, թե տուգանվե՞լ են արդյոք «Դվին» ՓԲԸ-ի սեփականատերերը ապօրինի 2 հարկ կառուցելու համար և ի՞նչ է նախատեսվում անել ապօրինի այդ հարկերի հետ։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն տեղեկացրեց, որ բացի նշված ապօրինի 2 հարկից, հենց համալիրի վրա տարօրինակ երկհարկանի մի կառույց էլ է ավելացել.

«Ես էլ իմ կողմից ավելացնեմ, որ Դվին հյուրանոցի ետնամասում երկու շենք կա, այնտեղ հարկեր են ավելացվել։ Կառուցապատողը օրենքով երկու ճանապարհ ունի՝ կամ  երկու հարկերը ինչպես որ կառուցել է, այդպես էլ պետք է վերացնի, կամ որպես ինքնակամ կառույց պետք է օրինականացվի ամբողջ շենքը, ինչը նշանակում է հսկայական գումար պետք է վճարվի քաղաքային բյուջե»,- նշեց Մարությանը։

Դվին հյուրանոցի վրա ավելացված ապակեպատ կառույցի վերաբերյալ էլ՝ Երևանի քաղաքապետն ասաց, որ դա ապօրինի կառույց է և կառուցապատողը կրկին երկընտրանքի առջև է կանգած՝ կամ-կամ. 

«Այստեղ կրկին նույն պատմությունն է՝ կամ պետք է քանդի, կամ պետք է օրինականացվի, ինչը կրկին մեծ, շատ մեծ գումարների հետ է կապված, որ պետք է վճարվի քաղաքային բյուջե։ Այդ ուղղությամբ կատարվում է վարչարարություն։ Տեսնենք, որ տարբերակն է ընտրում կառուցապատողը, ըստ դրա օրինական ճանապարհով կգնանք առաջ», – հավաստիացրեց Երևանի քաղաքապետը։   

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ