Ի՞նչ է ՀՀ Անկախության տոնը՝ տոնական և ճոխ հուղարկավորություն. Մարգարիտ Եսայան
Նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը գրում է.
Հանգուցյալին մի քանի տեղ են դնելու, մասերի բաժանած․․Որ ճոխ լինի, որ երբեք չմոռանանք, թե ովքեր էին սրանք, ինչու եկան եւ ոնց թաղեցին երկու հայկական պետականություն։
Մոռացեք, որ երբեւէ մեր պետությունը եղել է, մոռացեք, որ եղել է ՀՀ անկախ, սուվերեն պետություն, մոռացեք մեր երազանքների հայրենիքի, ամենամարտունակ հայոց բանակի, Լեռնահայաստանի, Արարատի, Շուշիի, Հադրութի, Մուշի, Վանի եւ Կոմիտասի, հայի արժանապատվության մասին։
Սեպտեմբերի 21- ին սրանք այո, տոնելու են գունագեղ, տոնելու են հուժկու եւ դուխով․․։
Ի՞նչն են տոնելո՞ւ․․․Դեռ չհասկացողներ կա՞ն։
Տոնելու են մեր անկախության «պայծառ հիշատակը», «գունագեղ» են տոնելու, տոնելու են 44 օրյա պատերազմի զոհերի պայծառ հիշատակը։ Մոռացեք, թե երբեւէ եղել եք անկախ։ Պատրաստվեք անկախության տարելիցին: Մի բուռ հող կերեք․․
2021-ի Սեպտեմբերի 21-ին, երբ Հանրապետության հրապարակում շատ թանկարժեք լուսային էֆեկտների տակ կհրճվի 100 հազար, գուցե նաեւ՝ 300 հազար ՀՀ «հպարտ քաղաքացի», դա կլինի վերջին ակորդը, մեր անկախության վերջին շունչը,․․։ Հոգեդարձ չի լինելու։
Հրճվանքով եւ «հաղթելով» տվեցին Արցախը, այդպես հրճվանքով եւ բաց տալիս են Սյունիքը եւ ՀՀ գյուղերը, շատ ավելի մեծ հրճվանքով կհավաքվեն դըփ-հու-ի հնչյունների տակ եւ կթաղեն ՀՀ Անկախության 30 ամյակը…։ Սովորեք ապրել առանց իլյուզիաների…։
Էդ էլ էր մեզ շատ, մենք արժանի չենք ազատության եւ անկախության, մենք ձգտում ենք ստրկության, կարեւորը՝ հացը լինի, տեսարանները լինեն եւ մենք մատներս մատներիս չտանք…
Հ․Գ․ Իսկ երկրի օրենսդիր մարմինը սկսեց իր աշնանային նստաշրջանը… Մի հատ տուշի…