26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Էլ չասեք՝ տղերքն էին ափսոս․ Դուք էս դժգույն ներկայի մասին մտածեք, իսկ տղերքը հերոս են. Գեղամ Նազարյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի որդին՝ Աբգար Նազարյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում, բոլորին խնդրում, կոչ է անում և պահանջում այլեւս չօգտագործել «Տղերքն էին ափսոս» արտահայտությունը։

 
«Տղերքը իր չեն, ավտոմեքենա չեն, որ ափսոս լինեն կամ չլինեն։ Տղերքը բոլորիցս բարձր են, ամենալավ տեղում, դուք մեր գորշ ու դժգույն ու դժբախտ վիճակի մասին մտածեք ու տղերքի մասին արտահայտվելուց առաջ երկար մտածեք։ Մտածեք այնպես ապրել, որ հետո գոնե տղերքի հետ գոնե մի քիչ շփվելու իրավունք ստանաք։
Դե հիմա ձեզ եմ ասում, մեզ եմ ասում՝ ափսոսը մենք ենք։ Հը՞, դուրներդ էկավ։ Պատկերացրեք մեկը ձեզ հա ասի՝ դու ափսոս էիր, դու ափսոս էիր, թե՞ ձեզնից մեկը գոնե էս աշխարհում մշտապես մնալու մշտական ունի։ Համբերությունս հատավ։ Էլ չասեք՝ տղերքն էին ափսոս։ Դուք էս դժգույն ներկայի մասին մտածեք, իսկ տղերքը հերոս են։ ՀԵՐՈՍ», – ֆեյսբուքում գրել է Գեղամ Նազարյանը։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ