Անգամ շներն են վրա տվել. փակվեց հերթական խորքային հորը /վիդեո/
2014 թվականի հուլիսի 16-ից ՀՀ բանապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը 5 ամսվա ընթացքում փակել է այն խորքային հորերը, որոնք անհրաժեշտություն չեն ունեցել: Այս աշխատանքների արդյունքում խնայվել է վարկյանում ՝ 22 հազար 5 հարյուր լիտր ջուր:
Հերթական փակվող հորը՝ Արմավիրի մարզի՝ Արաքս գյուղում էր: Անցած 5 ամիսների ընթացքում փակվել է 244 խորքային հոր: Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը անձամբ է հետևում փակման աշխատանքներին: Մեզ հետ զրույցում նա նկատեց, որ բոլորովին էլ հեշտ չեն եղել այդ աշխատանքները իրականացնելու գործընթացները.՛՛Շատ հաճախ գյուղացիները կամ մասնավոր հորի տերերը փորձել են խոչընդոտել՝ անգամ շներ են բաց թողել մեզ վրա՛՛,-նշեց փոխնախարարը:
Ամենամեծ խորքային հորի փակումը, այսօր որևէ խնդիր չառաջացրեց: Հորի փակումը սակայն նպաստել էր, որ հարևան համայնքներում, մասնավորապես ձկնաբուծական տնտեսություններում ինքնաշատրվանող տիրույթները ավելի լայն հնարավորություններ ստանան:
Այդ մասին լրագրողներին հայտնեց Ջրառատ համայնքում ձկնաբուծական տնտեսության տնտեսվարող Արմեն Պողոսյանը:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: