10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բնապահպանության նախարարն ընդունել է

Այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթի Լիչին:

Արամայիս Գրիգորյանը ողջունել է տիկին Լիչի քաղաքավարական այցը բնապահպանության նախարարություն և շնորհակալություն հայտնել ոլորտի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար:

Կողմերը քննարկել են ՀՀ-ում և, ընդհանրապես, աշխարհում առկա բնապահպանական խնդիրները, անդրադարձել մեր երկրում բնության հատուկ պահպանվող տարածքների, էկոտուրիզմի զարգացման և այլ  հարցերին:

Դեսպանը, առանձնահատուկ հիացմունք հայտնելով Հայաստանի գողտրիկ ու յուրօրինակ բնաշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների նկատմամբ, նշել է, որ  երկիրը մեծ ներուժ ունի աշխարհում առավել հայտնի դառնալու և էկոտուրիզմի զարգացման համար:

Արամայիս Գրիգորյանն իր հերթին  ընդգծել է, որ հատուկ պահպանվող տարածքների պահպանության բարելավման և էկոտուրիզմի զարգացման խնդիրները նախարարության առաջնահերթություններից են, ինչին և միտված են ՀՀ կառավարության ու միջազգային կազմակերպությունների համատեղ ջանքերը:

Հանդիպման ավարտին շնորհակալություն հայտնելով այցի համար` նախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում ևս առիթներ կլինեն հանդիպման և ոլորտային հարցերի շահագրգիռ քննարկման համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ