Քոքոբելյանի երեք գործոնները
“Ես իսկզբանե դեմ էի, որ այս լրջագույն քննարկումը տեղափոխվի զգացմուքնային դաշտ եւ սկսեն մեկը մյուսին մեղադրել դավաճանության մեջ: Պետք է լինի ռեալ հաշվարկ, թե մենք ինչ ուղղություն ենք ընտրություն եւ ինչ ենք ստանալու դրա դիմաց”,- Ազգային ժողովում այսօր ՀՀ՝ ԵՏՄ անդամակցության քննակմանն ասաց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Ըստ Քոքոբելյանի, երեք կարեւոր գործոնից ելնելով է նա դեմ գնում միության միանալուն:
“Առաջնահերթ անվտանգության, սահմանադրության եւ ինքնիշխանության եւ տնտեսական խնդիրն է:Սահմանադրական հարցով գուցե իշխանության համար բնական է, որ Սահմանադրական դատարանի որոշումը չի մեկնաբանվում, բայց ես չեմ տեսել որեւիցե դեպք, որ մենք համոզվենք մեր Սահմանադրական դատարանի որոշումներին արդարացի կամ հասարակական մեծամասնության կեղմից ընդունելու վճիռ լինելու մեջ: Ակնհյատ է, որ ՀՀ սահմանդրության 1-ին, 2-րդ եւ 114 հոդվածը ուղղակիորեն փաստում են, որ այս պայմանագիրը հակասահմանադրական է: Ինչո՞ւ, որովհետեւ այս պայմանագրով ենթադրվում է, որ լինելու է տնտեսական կոմիտե, որի որոշւմները անդամ պետությունների համար պարտադիր են”,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով, ՀՀ-ում հարկերը եւ պարտադիր վճարները կատարվում են ՀՀ օրենսդրությամբ, որը սակայն այս դեպքում այդպես չի լինելու: “Հայաստանն այս պայմանագիրը վավերացնելուց հետո չի կարողանալու իրացնել ֆինանսատնտեսական քաղաքականություն: Տեղի է ունենալու ֆինանսատնտեսական բնագավառի արտարժույթի սինխրոնիզացիա: Հունավարի 1-ից հետո չի գործելու մաքսային օրենսգիրքը: Կայուն վատը՝ շատ վատ է: Ասում եք, որ պյամանագրում նշվում է, որ ապրանքների գինը 4-5 տարում նոր թանկանում է, բայց չգնալու դեպքում ընդհանրապես չէր թանկանալու:
Շատ է խոսվում, որ նոր շուկաներ կգրավենք, բայց ռուսական ռուբլին 62 տոկոս արժեզրկում ունի վերջին 4 ամսվա ընթացքում, դրանից հետո ի՞նչ ակնկալիքներ ունեք ռուսական շուկայից”,-նշեց Քոքոբելյանը:
Նա անդրադարձավ նաեւ անվտանգությանը: Քոքոբելյանը կարծում է, որ օգոտսոս ամսվա սահմանային լարվածությունից, ուղղաթիռի վերջին դեպքերից պիտի հասկանանք, որ Ռուսաստանը անվտանգությւոն խնդիր չի լուծելու Հայասատանի համար: