13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Հայրիկյանը խոսել է իրեն վիրավորած Առաքել Մովսիսյանի հետ. հարթվե՞լ է

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը համոզված է, որ ոչ մի խելամիտ երկիր չէր գնա անդամակցելու մի կառույցի, որի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: 

”ԵՏՄ անդամ երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման երկրներ են, այնտեղ իշխում է բռնապետություն, անհանդուրժողականություն: Հայաստանի մասին մտածող, Հայաստանի քաղաքացու ապագայի մասին մտածող պետական այրն ինչպե՞ս կարող է նույնիսկ տնտեսական բարձր ձեռքբերումների հնարավորության պայմաններում իր ժողովրդին կապել մի այդպիսի գազանանոցի հետ՛՛,-շեշտեց Հայրիկյանը:

Նա անդրադարձավ նաև ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանին, ով այսօր ասել էր, որ եթե Հայրիկյանն իրեն վիրավորի, ապա ավելի վատ վիճակի մեջ կգցի նրան: Հայրիկյանը խոսել է պատգամավորի հետ. ՛՛Ես երևույթը շատ խիստ եմ գնահատել և երբեմն այնպիսի եզրույթներ եմ օգտագործել, որոնք քաղաքական չեն, որպեսզի մարդկանց սթափեցնեմ, բայց չի եղել, որ ես որևէ անհատի որևէ վիրավորական խոսք ասեմ: Առաքել Մովսիսյանն ինձ չի պատասխանել, նա շատ լավ հասկացել է, որ ինչ-որ մեկը փորձել է սադրել՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ