19 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Կոճակը սեղմելիս ընտրեք ձեր սրտում ազատությունը. Ալ. Արզումանյան

“Բախտորոշ եւ ճակատագրական պահ է: Գիտակցում ենք այն վտանգները, որ սպասվում է մեզ, բայց փորձում ենք ինչ-ինչ նկատառումներով ներկայացնել սեւը սպիտակ”,- Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 3-ին  հայտարարեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ խոսելով ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցության մասին:

Ըստ նրա,  մեծամասնության կողմից հնչող բոլոր ելույթները, հիմնական, հարակից զեկույցները փորձում են այս ծավալուն փաթեթը ներկայացնել որպես զուտ տնտեսական պայմանագիր, բոլոր արգումենտները բերվում են իբր տնտեսական տեսանկյունից:

“Եվրասիական տնտեսական միության ստեղծումը Ռուսաստանի օրվա իշխանությամբ՝ խորհրդային կայսերության ռեինկարնացիայի փորձ է: Այսօր մեզ պարտադրվում է այն, ինչ մերժելի է եղել ողջ պատմության ընթացքում: Մեր ողջ պատմության ընթացում որեւէ կողմնորոշում ընդունելը տարբեր տեսակի արհավիրքների է մեզ հանգեցրել”,- ասաց պատգամավորը:

 Արզումանյանը դեմ է քվեարկելու, քանի որ անընդունելի է մեր երկրի համար, հղի է շատ ծանր հետեւանքներով:

“Կոչ եմ անում, որ վերջին պահին կոճակը սեղմելիս ընտրեք ձեր սրտում ազատությունը”,- եզրափակեց  Ալեքսանդր Արզումանյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ