25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Արձանագրենք, որ ՀՀԿ-ի դարբնոցի ներկայացուցիչներն այս պահին իրենց ուսերի վրա են կրում և առաջ տանում այն օրակարգը, որը փորձում է թաղել թշնամի պետությունների բիպատրիդ հանդիսացող անձը»

Հայկ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գաղտնիք չէ, որ վերջին երեք տարիներին, պետական ինստիտուտների թույլ և ապիկար քաղաքականության ֆոնին Հայաստանի դիվանագիտության ծանր հրետանին հանդիսացել են ընդդիմության ներկայացուցիչները, մասնավորապես՝ ՀՀԿ-ի թիմը։

Թերևս ավելորդ է նշել, որ մանդատների բացակայության պայմաններում մեր թիմը իր ողջ ներուժը օգտագործեց հայրենիքի շահերը առաջ տանելու համար։

Այսօր կարելի է արձանագրել, որ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավորներից առաջինը, ով միջազգային թատերաբեմում ներկայացավ և բարձրաձայնեց Հայաստանի առաջ ծառացած մի շարք խնդիրների մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն է։

Հայաստանի համար դժվար և ճակատագրական ժամանակաշրջանում, երբ պետության ղեկը անկանոն ճոճվում է անփորձ և արկածախնդիր մարդկանց պատճառով, շատ կարևոր է օգտագործել առկա հնարավորությունները և միջազգային հանրությանը հիշեցնել ոմանց անմիջական աջակցությամբ կորսված օրակարգերի և պատճառահետևանքային կապով առաջացած նոր խնդիրների մասին։

ԵԺԿ քաղաքական գերհագեցած համաժողովի ընթացքում մեր պատվիրակության կողմից բարձրաձայնվել է Արցախի խնդրի, այն է կարգավիճակի, ռազմագերիների վերադարձի, դեօկուպացիայի, պատերազմի ժամանակ թշնամու կողմից գործած հանցագործությունների և արժանապատիվ խաղաղության հաստատման մասին։

Փաստացի արվել և արվում է ամենը միջազգային կարևորագույն խաղացողների հետ ունեցած կապերը կապիտալիզացնելու ի շահ մեր հայրենիքի։ Ի տարբերություն գործող իշխանության, որը իր իսկ ասելով` իզմեր չունի, մեր թիմը վստահելի է միջազգային թատերաբեմում, կարևորում է ստրատեգիապես կարևոր գործընկերներին, բարեկամ և պոտենցիալ գործընկեր պետություններին։

Արձանագրենք, որ ՀՀԿ-ի դարբնոցի ներկայացուցիչները այս պահին իրենց ուսերի վրա են կրում և առաջ տանում այն օրակարգը, որը փորձում է թաղել թշնամի պետությունների բիպատրիդ հանդիսացող անձը»։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ