26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անհրաժեշտ միջոցառումներ՝ զարգացում ապահովելու համար

2015թ. հունվարի 1-ից Հայաստանը Ռուսաստանի, Բելոռուսիայի և Ղազախստանի հետ անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ): Այս տնտեսական միության հիմնադիրը և տնտեսական ամենախոշոր ներուժ ունեցող երկիրը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնությունը:

Արևմտյան գերտերություններիկողմից Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանի տնտեսությունը այս տարի զգալի անկում է գրանցել և այժմ Ռուսաստանը տեղական արտադրության զարգացման և ներմուծվող որոշակի արտադրանքների նվազման միջոցով պայքարում է տնտեսական անկման դեմ: Այս պատժամիջոցների արդյունքում ռուսական ռուբլու արժեզրկման հետևանք է հանդիսացել նաև որոշ չափով ՀՀ դրամի արճեզրկումը:  

Չնայած Հայաստանի համար այս ոչ ցանկալի երևույթի Հայաստանի Հանրապետության անդամակցությունը ԵՏՄ-ին բացի կենսական նշանակություն ունեցող ռազմաքաղաքական շահերից ունի նաև հսկայական տնտեսական շահեր:

Ըստ տարբեր տնտեսական կանխատեսումների անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանին լրացուցիչ  կարող է բերել ՀՆԱ-ի մինչև 4% աճ: Մոտ ապագայում նախատեսվում է, որ Հայաստանը կստանա Եվրասիական տնտեսական միության մաքսային բյուջեի շուրջ 1.13%-ը, որը Հայաստանի Հանրապետության բյուջեի համար տարեկան կազմում է  մոտավորապես 152 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք մուտքեր:

Եթե փորձենք ամբողջացնել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հիմնական տնտեսական առավելությունները, ապա առաջինը կարող ենք նշել այն հանգամանքը, որ Հայաստանի ձեռնարկությունները հավասար պայմաններով և մաքսային տուրքերի վերացմամբ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր շուկայի մուտքի հնարավորություններ են ձեռք բերում: Իսկ ինչպես հայտնի է Հայաստանում արտադրվող արտադրանքների ավելի քան 80%-ը արտահանվում է ռուսական շուկա և Հայաստանի ամբողջ տնտեսությունը սերտաճել է Ռուսաստանի տնտեսության հետ:

Որպես կարևոր տնտեսական առավելություն նշենք այն հնարավորությունը, որ Եվրասիական տնտեսական միության աշխատուժի ընդհանուր շուկայում ՀՀ քաղաքացիները արդեն կարող են առանց սահմանափակումների և առանց պատենտների աշխատանքային գործունեություն ծավալել, ինչպես նաև օգտվել վարձու աշխատողների համար սահմանված  սոցիալական և բժշկական ապահովագրության բոլոր այն փաթեթներից, որոնք տվյալ պահին գործում են Մաքսային միության անդամ երկրներում:

Այնուհետև, նշենք այն առավելությունը, որ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրին հնարավորություն է տալիս կայունացնել և դիվերսիֆիկացնել Հայաստանի տնտեսության կարևոր ոլորտ համարվող էներգետիկ համակարգը՝ պահպանելով էներգետիկ ռեսուրսների նվազագույն արտոնյալ գները: Ռուսաստանի Դաշնության կողմից նախատեսվում է Հայաստանին հատկացնել 300 մլն. ԱՄՆ դոլարի վարկ՝  Հայաստանի ատոմային էլեկտրակայանի վերանորոգման համար:

Այս հանգամանքների հիման վրա պարզ է դառնում, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը կարող է շահավետ արդյունքներ արձանագրել, սակայն այս պարագայում անհրաժեշտ է առավելագույնս ջանքեր ներդնել՝ անհրաժեշտ արդյունքն ապահովելու համար:

Տիգրան Խաչատրյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ