20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Օլիգարխները քերթել են Հայաստանը ու փոխարենը մի բուռ բրինձ բաժանել

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեմ է քվեարկելու ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրին ոչ թե այն պատճառով, որ չի սիրում Ռուսաստանն, այլ այն պատճառով, որ հավատում է Հայաստանի ինքնիշխան ապագային: Նրա խոսքով` պատահական չէ, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ ԵՏՄ-ին Հայաստանի միանալը համարում են հարված մեր երկրի անկախությանն ու ինքնիշխանությանը: Սակայն ինքը հակված չէ իրավիճակը կապել միայն ՌԴ-ի քաղաքականության հետ:

“Այս պայամանագրով ընդամենն արձանագրվում է իրերի առկա դրությունը, որովհետեւ երրորդ հանրապետությունում շատ չեն այն քաղաքական ու պետական գործիչները, որոնք իրենց գործունեության ընթացքում հովանավորներ չեն փնտրել Մոսկվայում, որ Հայաստանում փոփոխություններ կատարելիս չեն աղերսել, նույնիսկ մուրացել Ռուսաստանի դաբրոն”,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝  եթե հովանավորչություն չեն փնտրել Ռուսատանում, ուրեմն արել են Ամերիկայում կամ Եվրոպայում: “ Ցավով եմ արձանագրում, որ Իսրայել Օրիի ժամանակներից Հայաստանի քաղաքական միտքն էվոլյուցիա չի ապրել ”,-ասաց նա:

Խնդիրն այն չէ, որ Իսրայել Օրին կամ մյուսները ճիշտ են վարվել, թե ոչ, այլ այն է, որ 
1991 թվականի անկախության ոգեղեն հռչակումից 23 տարի անց կանգնած ենք այդ անկախությունը մսխելու առաջ:

 “ Երրորդ Հանրապետությունում հաստատաված իշխանություններն իրենցից կախված ամեն ինչ արեցին, որ Հայաստանի քաղաքացին ատի սեփական անկախությունը”,-ասաց նա:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ օլիգարխներին: Ըստ նրա, օլիգարխները  Հայաստանը քերթել են ու որպես փոխհատուցում մի բուռ բրինձ են բաժանում սովահար ժողովրդի աչքում շնորհակալության արցունք պոկելու համար:

Պատգամավորի խոսքով,  ԵՏՄ-ին անդամակցելը ոչ թե ինտեգրացիոն, այլ  մեկուսացման պրոցես է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ