09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Հայ գիտնականները դրանց մեջ նորարարություն պարունակող սարքեր են ստեղծում

2014թ-ի դեկտեմբերից Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի, Երևանի պետական համալսարանի, Մոլեկուլային կոնսաբանության ինստիտուտի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և ”ՔԵՆԴԼ” ինստիտուտի գիտական խմբերը կսկսեն ”ԱՐԵԼ” համալիրում իրականացնել հետազոտություններ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Գիտությունների պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նա նշեց, որ հետազոտությունները կլինեն  մոլեկուլային ֆիզիկայի, նյութագիտության, կենսաֆիզիկայի, կենսաբժշկության, միկրոէլեկտրոնիկայի և արագացուցիչային նոր տեխնոլոգիաների ժամանակակից խնդիրների վերաբերյալ:

Նշենք, որ ՛՛ԱՐԵԱԼ՛՛-ում ստեղծվել է գիտական սարքաշինության սեկտոր, և հայ գիտնականները դրանց մեջ նորարարություն պարունակող սարքեր են ստեղծում: ”Գերմանիայի հեղինակավոր DESY արագացուցչային կոնտրոնից արդեն ունենք պատվերներ: Այն Եվրոպայի ամենահզոր արագացուցչային կենտրոնն է, և Հայաստանի համար պատիվ է ստանալ նման կենտրոնից գիտական սարքավորումների պատվեր”,-շեշտեց Հարությունյանը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ