14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Թարգե՛ք 1-20 հոգանոց ՛՛ցույցերը՛՛

Ամեն անգամ, երբ ժողովուրդը տեսնում է երկիրը կործանող ռեժիմի դեմ ”պայքարող” մի քանի հոգուն, ավելի է հուսահատվում ու կոտրվում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես երկրում մնացել են պայքարի վերջին մոհիկանները և ավելի ”համոզիչ” է դառնում իշխանությունների՝ ”մեր դեմ խաղ չկա” կարգախոսը:

Միթե՞ այդքան դժվար է հասկանալ, որ դրանով հանցագործ խունտան ցույց է տալիս աշխարհին, որ Հայաստանը ”ժողովրդավար” երկիր է և սա էլ՝ եղած չեղած ընդդիմությունն է: Ո՞ր երկրում չկա գոնե այս քանակության բողոքավորներ, նույնիս Շվեյցարիայում ավելի շատ կլինեն: Միթե՞ դժվար է հասկանալ, որ այդ ”բողոքի ցույցերը” ո՛չ միայն օգուտ չեն բերում, այլ մի բան էլ ջուր են լցնում իշխանությունների ջրաղացին:

Միթե՞ չի կարելի որոշ ժամանակ զսպել կործանվող Հայաստանը մի քանի հոգով ”փրկելու” կրքոտ ցանկությունը: Եվ վերջապես, դժվա՞ր է արդյոք հասկանալ, որ դրանով կոտրում եք ժողովրդի առանց այն էլ մեռած ”դուխը”, մարում ինքնաբուխ պոռթկալու վերջին հույսը: Ինչ կլինի մի վախտ թարգեք այդ ”մինի պայքարիկները”, թողեք ներսում հասունանա ժողովրդի ցասումը և կտեսնեք, որ նրա մոտ կարթնանա ինքնապաշտպանության քնած բնազդը, ու այլևս հույսը իրենից բացի, ո՛չ մեկի վրա չի դնի…

Արմեն Զատիկյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ