27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Համասեռամոլների ձեռքի գո՞րծ

Երեկ երեկոյան շրջանառվեցին լուրեր, ըստ որի  ինքնասպան է եղել ՛՛Ազգային արժեքների պահպանման ճակատ՛՛  ՀԿ նախագահ Սեւան Աղաջանյանը, ով հայտնի էր որպես նույնասեռականների և աղանդավորների դեմ կազմակերպվող շղթայական  ակցիաներով:

Աղաջանյանը պայքարում էր Երևանի քաղաքապետարանի դիմացի մանկական այգին տրանսվիստիտներից ՛՛մաքրելու՛՛ համար: Ի վերջո Աղաջանյանը հասավ իր նպատակին:

Աղաջանյանի ինքնասպանության մասին լուրի կեղծ լինելու մասին մեզ հայտնեց ինքը՝Աղաջանյանը:

Թե ով կարող էր նման բան անել՝  Սևանը հստակ ասել չի կարող, բայց ունի մի շարք վարկածներ.՛՛ Մեկ տարի է՝  Mamul.am կայքի մամուլի խոսնակ բաժնում իմ մասին ինչեր ասես չեն գրում, կիսագողական ու անբարոյական անվանում: Ինչ-որ մեկի խեղկատակությունն է, հնարավոր է, որ Mamul.am կայքի մամուլի խոսնակ բաժնում իմ մասին նյութեր տեղադրողը լինի մեկը, ով հանդես է գալիս Քաղաքացիական դիրքորոշում ՀԿ անվամբ ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սևան Աղաջանյանը։

 Կայքի  ՛՛մամուլի խոսնակ՛՛ բաժնով ցանկացած մարդ կարող է գրառում կատարել, նրա կարծիքով սա  ինչ-որ չարամիտ   խեղկատակի ձեռքի գործ է. ՛՛Փորձեցինք բացահայտել, բայց անօգուտ է, տվյալ կայքի խմբագրությունից հայտնում եմ, որ ցանկացած մարդ կարող է գրել այդ բաժնում՛՛։ Աղաջանյանը չի բացառում, որ այս  քայլով ուզում են իր վրա ճնշում գործադրած լինեն. ՛՛Չեմ բացառում, որ ուզում են ճնշած լինեն, բայց պետք է բոլորի համար էլ պարզ լիներ, որ  ՛՛Ազատենք Մանկական այգին այլասերումից՛՛ նախաձեռնության ժամանակ մի շարք սպառնալիքներ ստացա, բայց վերջում մենք հասանք մեր նպատակին, այգին ազատագրեցինք, այսինքն՝ բոլորի համար էլ պետք է պարզ լինի, որ նման բաները չեն վախեցնում ու չեն էլ կարող վախեցնել՛՛։

Հաջորդ  վարկածը, ըստ Սևանի, կարող է համասեռամոլներից մեկի ձեռքի գործը լինի․ ՛՛Համասեռամոլների մասով ոչինչ չեմ բացառում, նրանցից ամեն ինչ սպասելի է՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ