04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Խելքի՛ աշեցեք. Տաճատ Վարդապետյանը՝ ԲՀԿ-ական պատգամավորին

՛՛Երևանի ավագանու նոյեմբերի 26-ին գումարված հերթական նիստի քննարկումների շրջանակում ավագանու ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը հանդես է եկել ելույթով, որում, մեջբերելով 2015 թվականի բյուջեի նախագծի ցուցանիշները, նշել է, որ բյուջեի կանխատեսվող 4% աճի պարագայում էական գումարներ է նախատեսվում ուղղել աշխատավարձերի բարձրացմանը, ինչը, ըստ բանախոսի, նպատակահարմար չէ՛՛:

Քաղաքապետարանի այս հայտարարության վերաբերյալ այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ-ական Վահան Բաբայանն ասաց, որ սա թյուրիմացություն ու ապատեղեկատվություն է: Նա նշեց, որ ԲՀԿ-ականները դեմ են եղել, որ բարձրանա բարձրաստիճան չինովնիկների աշխատավրձը: ՛՛Եթե այդ քվեարկության վերաբերյալ կա տարակարծություն, ես պատրաստ եմ հրապարակայնորեն բանավիճել քաղաքապետի հետ յոււրաքանչյուր հեռուստատեսության եթերում՛՛,-ասաց նա:

՛՛Դուք քաղաքապետի հետ ի՞նչ գործ ունեք՛՛,-Բաբայանին դիմեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ՛՛Ավագանու թիմ ունեք, թող իրար հետ քննարկեն, քաղաքապետն ընտրված քաղաքապետ է, դուք ձեր գործով զբաղվեք, քաղաքապետն էլ՝ իր՛՛,-հավելեց նա:

Վահան Բաբայանի ելույթից հետո ԱԺ ամբիոնին մոտեցավ ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Մինչ իր ելույթին անցնելը, պատգամավորը Ջիվանիից քառատող ասմունքեց.
Ուրացողը խեղճ չունի ամենեւին,
Չզգալով՝ սպիտակ ասում է սեւին,
Կույրը չտեսնելով լույսը արեւի,
Աշխատում է ստել, խելքի՛ աշեցեք:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ