Ա՛յ անառակ՝ կարողա՞ վարակված ես…

Հիասթափություն ապրած դեռատի կնոջ աչքերում նորից անվստահության կայծեր հայտնվեցին: Պատմությունը դաժան ու անհավատալի իրադարձություններից զատ ոչ մի լուսավոր անկյուն չուներ: Մորից հրաժարվելուց և տանից դուրս գալուց հետո Մայան բնակարան վարձեց ու ցանկացավ ապրել իր փոխանցմամբ ՝ ՛՛մարդավարի՛՛:
՛՛Բարում, որտեղ ընդունվեցի որպես սպասք լվացող՝ սկզբում ոչ մեկի հետ չէի շփվում: Բարմենը հավանում էր ինձ, սկզբում որոշել էի ոչ մեկին ինձ մոտ չթողնել, բայց չստացվեց ու չկարողացա դիմանալ: Կապվեցի հետը: 25 տարեկան սիրուն ու շատ գրավիչ տղամարդ էր՛՛,-ասաց:
Հետո Մայան հասկացավ, որ Կարենին իրենից միայն իր աշխատած գումարներն են հարկավոր.՛՛Հավաքածս գումարներով իր համար 300 հազար դրամանոց հեռախոս առա ու մնացի լրիվ անփող: Երբ վերջին կոպեկս պրծավ՝ սկսեց իրան ուրիշ կերպ պահել: Ոչ մեկի չէր ասում, որ իրար հետ ենք: Ամաչում էր…՛՛:
Կարենը Մայաին համոզել է, որ հանդիպեն վարձակալած տանը: Մայան մերժել է, վախեցել է դրսում հայտնվելուց..՛՛՛Ասում էր՝ կարողա հղիանաս հետդ ամուսնանամ, ես չէի ուզում , հազար տեսակ տղամարդ եմ տեսել ու հազար հոգու եմ մատերիս վրա խաղացրել: Ապուշանում եմ՝ մենակ, երբ սիրահարվում եմ….՛՛:
Երբ Մայան հիվանդացավ Կարենը սկսեց վախենալ.՛՛Կարողա վարակված ես, կարողա հանկարծ ինձ էլ քաշես, կարողա ա՛յ անառակ, մտածված ես իմ հետ կապվել ու էլի նման տեսակ բառերով հարձակվեց վրաս՛՛,-պատմեց՝ այս անգամ արդեն լաց լինելով:
Մայան վերջնական մնաց մենակ ու անգործ…
Շարունակելի …