16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Դուք քաղաքապետի հետ ի՞նչ գործ ունեք. Շարմազանովը՝ Բաբայանին

՛՛Երևանի ավագանու նոյեմբերի 26-ին գումարված հերթական նիստի քննարկումների շրջանակում ավագանու ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը հանդես է եկել ելույթով, որում, մեջբերելով 2015 թվականի բյուջեի նախագծի ցուցանիշները, նշել է, որ բյուջեի կանխատեսվող 4% աճի պարագայում էական գումարներ է նախատեսվում ուղղել աշխատավարձերի բարձրացմանը, ինչը, ըստ բանախոսի, նպատակահարմար չէ՛՛: 

Քաղաքապետարանի այս հայտարարության վերաբերյալ այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ-ական Վահան Բաբայանն ասաց, որ սա թյուրիմացություն ու ապատեղեկատվություն է: Նա նշեց, որ ԲՀԿ-ականները դեմ են եղել, որ բարձրանա բարձրաստիճան չինովնիկների աշխատավրձը: ՛՛Եթե այդ քվեարկության վերաբերյալ կա տարակարծություն, ես պատրաստ եմ հրապարակայնորեն բանավիճելլ քաղաքապետի հետ յոււրաքանչյուր հեռուստատեսության եթերում՛՛,-ասաց նա:

՛՛Դուք քաղաքապետի հետ ի՞նչ գործ ունեք՛՛,-Բաբայանին դիմեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ՛՛Ավագանու թիմ ունեք, թող իրար հետ քննարկեն, քաղաքապետն ընտրված քաղաքապետ է, դուք ձեր գործով զբաղվեք…՛՛,-հավելեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ