30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ամոթ, ամոթ. վիճեցին Լյուդմիլա Սարգսյանն ու ակցիայի մասնակիցները

Ազգային ժողովի Դեմիրճյան փողոց տանող մուտքից դուրս եկող ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին դիմավորեցին ԵՏՄ-ի պայմանագրին դեմ բողոքող քաղաքացիները: Նրանք պատգամավորից հետաքրքրվեցին, թե ինչպես է քվեարկելու պայմանագրին: ՛՛Գիտակցաբար եմ կողմ քվեարկում՛՛,-ասաց Սարգսյանը: 

՛՛Գիտակցաբար դավաճանում եք մեր ազգին, մենք մեր լեռների պես հպարտ ենք՛՛,-նետեցին ակցիայի մասնակիցները: Պատգամավորն էլ արձագանքեց. ՛՛Ո՞վ է ձեզ խանգարում, հպարտ մնացեք՛՛: Նա նշեց, որ իր այս քվեարկությամբ պաշտպանում է հանրային շահը:

՛՛Ես հենց ձեր շահն եմ ներկայացնում, որը չեք գիտակցում՛՛: ՛՛Ժառանգության՛՛ խոսնակ Դավիթ Սանասարյանն ասաց, որ կոռեկտ չէ այն, որ պատգամավորը խոսել է ԵՏՄ-ի դեմ պայքարող քաղաքացիների քանակի մասին: Երբ պատգամավորը կրկին խոսեց ի օգուտ ԵՏՄ-ի, ակցիայի մասնակիցները գոռացին. ՛՛Ամոթ, ամոթ՛՛:  

՛՛Վերջում կերևա՝ ում է ամոթ, իմ մոտեցումն ամենաազնիվն է և գիտակցված՝ հաշվի առնելով վտանգները՛՛,-ասաց Սարգսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ