17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կթանկանան կահույքը, օծանելիքը

՛՛Եթե ուշադիր եք, ապա այսօր խոսվում են գների թանկացման մասին: Եթե գների թանկացման գործընթացն ավելի հեռու գնա, պատրա՞ստ կլինենք արդյոք մենք փոխհատուցումներ տալու, որպեսզի ժողովուրդը դրանից չտուժի՛՛,-այսօր Ազգային ժողովում հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված ՛՛Հայաստանի Հանրապետության` ՛՛Եվրասիական տնտեսական միության մասին՛՛ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին՛՛ պայմանագրի քննարկման ժամանակ հարցրեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա նաև հետաքրքրվեց, թե ի՞նչ ազդեցություն է ունենալու Հայաստանի Հանրապետության` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը մեր ՀՆԱ-ի վրա:

Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը պատասխանեց, որ ինչպես կառավարությունը, այնպես էլ եվրոպական տարբեր կառույցներ վերլուծություններ են արել և եկել այն եզրահանգմանը, որ ԵՄ-ին միանալու դեպքում ՀՀ համախառն ներքին արդյունքի աճը առավելագույնս ակնկալվում է 1,6 տոկոսի չափով, իսկ ԵՏՄ-ին միանալու դեպքում` 2,3-2,4 տոկոս:

՛՛Ինչ վերաբերում է գների աճին, ապա ասեմ, որ տարբեր հաշվարկներ են կատարվել և ԵՏՄ-ին միանալով` մենք կբարձրացնենք որոշ ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքեր: Առավելագույնս այն կարող է գների 0,3 տոկոս աճի պատճառ դառնալ, այն էլ մի քանի տարիների ընթացքում: Բացի դրանից թանկացումներ լինելու են ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների մասով, օրինակ՝ կահույքի, օծանելիքի և այլն՛՛,-պատասխանեց փոխնախարարը:

Արձագանքելով պատասխանին` ՕԵԿ-ական պատգամավորն ասաց, որ թանկացումներն, իհարկե, տարիների ընթացքում չեն լինի, քանի որ արդեն երեկ մի շարք ապրանքներ, օրինակ` կաթնամթերքը, արդեն թանկացել են:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ