08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ են անում մեր հացի հետ

Էկո- տեղեկատվության վերլուծաբան, լուսանկարիչ, ագրոէկոլոգ Գալուստ Նանյանը անդրադարձել է ալյուրի և հացի որակական խնդիրներին.

՛՛ ՀԱՑԻ ՄԱՍԻՆ

Տեսնես Առողջապահութան ոլորտն ղեկավարող պաշտոնյա եւ ոչ պաշտոնյա բժիշկ, չբժիշկ, բուժակ, բուժքույր, սանիտար կոչվածները, որոնք աշխատում են վերոհիշյալ ոլորտն համակարգող գերատեսչությունում մի պահ կարող են սառն դատեն եւ հասկանան, թե էս ինչ են անում մեր ՀԱՑԻ հետ … 

Գյուղոլորտն համակարգող նախարար կոչվածն կարող է բացատրություն տալ, թե այսօր մեր երկրում առկա հացահատիկային ցանքատարածքներում, ինչ տեսակի ցորեն է ցանվում, որ հիմա էլ կարիք կա նման որոշում կայացնելու ու ինչ ասես ու ոնց ասես հավելումներ տան մեր ՀԱՑ-ին …

Ի դեպ, մեր երկրում իսպառ վերացել են տեղական այն սորտերը, ինչն փաստում էր, որ մի ժամանակ, որ հացի երկիր էինք, ու հազարամյակներ առաջ հացի շտեմարաններից մեկը հենց այստեղ է եղել այսօր չունենք մեր տեղական հացահատիկային սորտերը դրանք ցանելու համար…

Հացի շտեմարան դա ես չեմ ասել, դա դեռ 1930- ականներին , երբ Նիկոլայ Վավիլովը՝ /հիշեցման համար հատուկ գյուղ . նախարարի համար գրեմ, ով է եղել Ն. Վավիլովը- գենետիկ, բուսաբույծ, սելեկցիայի, գիտական հիմունքների եւ մշակովի բույսերի առաջացման համաշխարհային կենտրոնների մասին ուսմունքի ստեղծողը, ինչպես նաեւ հասարակական գործից/, երկու անգամ այցելեց Հայաստան, որից հետո մեր երկիր համարեց մշակովի բույսերի ծագման կենտրոններից մեկը եւ մշակովի ՑՈՐԵՆԻ  հիմնական հայրենիքը:

Ազգային անվտանգության հարցերով զբաղվող, ինչ- ինչ երեւույթներ կարող են վերջապես ձեն հանեն, որպեսզի հասկանանք, թե վերջապես նման որոշումներով մեր ազգի անվտանգության հարցը ինչ է լինելու … Եվ ընդհանրապես, ինչ եք ուզում մեզանից….”,-գրել է Նանյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ