17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Գործարարներն իրենց գործը թողել, եկել են, ձեր գործն են անում, մուննաթ եք գալիս

”1999-թ-ից ՀՀԿ-ը, լինելով ԱԺ-ում մեծամասնություն, քայլ այլ քայլ լսել է փոքրամասնությանը և գնացել զիջելու քայլերին”,-այսօր Ազգային ժողովում ԸՕ վերաբերյալ քննարկումների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

Նշենք, որ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ներկացրած նախագծով առաջարկվում է անցնել հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի: Հակոբ Հակոբյանը նկատեց, որ դրա վառ օրինակ է այն, որ մեծամասնականը ԱԺ-ում 99թ-ին ուներ 90 տեղ, որն աստիճանաբար կրճատվելով դարձել է 41-ի: 

՛՛Տարբերակ առաջարկեմ, հլա տենամ՝ համաձայն կլինե՞ք, խնդիրը գնում է նրան, թե ինչ պատգամավոր եք ուզում ունենալ ԱԺ-ում՛՛,-ասաց նա և հղում անելով Սահմանդրության 64 հոդվածը, թե ով կարող է ընտրվել պատգամավոր, այն է՝ 25 տարին լրացած, վերջին 5 տարին ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր ոք: Պատգամավորը նկատեց, որ ՀՀ սահմանդրությամբ դրված չէ որևէ ցենզ. ՛՛Եթե ուզում եք, եկեք, ցենզ սահմանենք բարձրագույն կրթություն և այլն՛՛: 

Բայց նա նաև նշեց, որ Սահմնադրության մեջ հոդվածներ կան, ըստ որի՝ չպետք է զրկել որևէ քաղաքացու ընտրական իրավունքից:

՛՛Գործող սահմանդրությամբ ասում է կարևորը ժողովուրդն է ընտրել, սա էլ սկզբունք է և սխալ չէ, բայց առաջարկում եմ քաղաքական ուժը, կուսակցությունը ինչպես մասնակցում է ընտրության, այնպես էլ մասնակցի, սակայն նույն ցուցակում գրվում է նաև սովորական քաղաքացին, բայց մեկ ձայնի իրավունքով, մեկ ձայն ընտրում է կամ մեծամասնական պատգամավորին, որ ցուցակում չէ, մեկ ձայն էլ կուսակցությանը: Մեկ ձայնի իրավունքով տեսնենք համաձայն կլինեք, չե՜ք լինի՛՛,-նշեց նա:

Հակոբ Հակոբյանը խոսեց նաև այն դիտարկումից, թե ինչ գործ ունեն գործարարները ԱԺ-ում. ՛՛Գործարար պատգամավորներն իրենց գործը թողել են, եկել են, ձեր գործն են անում, մի բան էլ մուննաթ եք գալիս՛՛:

Պատգամավորը հավելեց, թե քննարկումների ճանապարահով պետք է գտնել այն լուծումը որը ճիշտ կլինի արդյունքի տեսակետից:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ