17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կամ կամովի կտաք, կամ ժողովուրդը կնվաճի. Լ. Զուրաբյան

՛՛Եթե Հայաստանում լինեն ազատ և արդար ընտրություններ՝ կունենայիք ժողովրդի առջև հաշվետու իշխանություն, Աժ պատգամավորների մեծամասնություն, որոնք վստահ կլինեն, որ իրենց թիկունքում կանգնած է ժողովուրդը՛՛,-այսօր Ազգային ժողովում ՛՛Ընտրական օրենսգրքում՛՛ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

՛՛Տվեք մեզ ազատ և արդար ընտրություններ, մենք կտանենք Հայաստանը զարգացում, բարգավաճում, կապահովենք տնտեսության և արդյունաբերության զարգացում՛՛:
Ըստ Զուրաբյանի՝ դրա համար պետք է քաղաքական կամք, սակայն այդ կամքը չկա:
Նա նկատեց, որ 2008թ-ից Հայաստանից արտագաղթել են 150 000 մարդ, մինչդեռ ընտրողների թիվն ավելանում է:
՛՛Կամ կամովի կտաք ՀՀ ժողովրդին ազատ և արդար ընտրություններ, կամ ժողովուրդն ազատ և արդար ընտրությունները կնվաճի՛՛,-եզարափակեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ