19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ռոմանտիկ չեն, բայց…

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ ազատ ու արդար ընտրությունների կայացումը ՀՀ-ում կախված է ընտրական համակարգից: ՛՛Այսօր մենք ունենք այնպիսի իրավիճակ, երբ որ, այո, ընտրակարգից շատ բան է կախված՛՛,-այսօր Ազգային ժողովում ՛՛Ընտրական օրենսգրքում՛՛ փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցի քննարկման ժամանակ ասաց նա: Իհարկե, նա համաձայն է՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելը աստվածաշնչյան պատվիրան չէ, և դրանով բոլոր խնդիրները չեն լուծվելու, սակայն. ՛՛Որևէ մեկը ռոմանտիկ չէ, և մենք հասկանում ենք, որ ընտրական խայտառակ, արատավոր այդ մեխանիմզը որ երկար տարիներ գործում է Հայաստանում, և որևէ կերպ հնարավոր չէ կոտրել, միայն ընտրական համակարգի հետ չի կապված՛՛:

Զոհրաբյանը հավելեց՝ ՀՀ քաղաքացին մեկ բան է ուզում, որ իր քվեն, ձայնը տեղ հասնի, իսկ համակարգը նրա համար նշանակություն չունի: ՛՛Ասել, որ մեծամասնականով ընտրված պատգամավորն ավելի հասանելի է, դա ճիշտ չէ, դա բլեֆ է, որովհետև ես կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ այստեղ նստած մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներին, ովքեր մեկ անգամ չեն տեսել իրենց ընտրողներին՛՛,-նկատեց պատգամավորը: Նա նշեց, որ հակառակ օրինակը ևս կարող է բերել, այսինքն՝ խնդիրն, ըստ նրա, քաղաքական կամքն է՝ անցկացնել ազատ, արդար ընտրություններ, որը բացակայում է, և կապված է պատգամավորի պատասխանատվությունից: ՛՛Վերջին տարիների բոլոր համապետական ընտրությունները խոսում են այն մասին, որ չկա քաղաքական կամք՝ անցկացնելու ազատ և արդար ընտրություններ՛՛,-հայտարարեց նա:

Զոհրաբյանը նշեց, որ իրենք հիմա առաջարկում են, որ քաղաքական կամքի բացակայությունը լրացնեն հարյուր տոկոս համամասնական ընտրակագին անցնելով, փորձեն օրենսդրական դանդաղ քայլերի ճանապարհով, վերացնելով մեծամասնական ընտրակարգի ֆեոդալիզացիան՝ հասնել արդյունքի:

ԲՀԿ պատգամավորն ասաց, որ իշխանությունն անընդհատ խոսում է երկխոսության մասին, վերջերս էլ հայտարարեց, որ պատրաստ է գնալու 12 կետերի ու ԸՕ շուրջ քննարկումների: ՛՛Եթե դրանք ընդամենը հայտարարություններ չեն, այլ կոնկրետ գործնական առաջարկ է, եկեք, բաց և ազատ քննարկենք, քննարկենք բոլոր առավելությունները, և կտեսնեք, որ սա է իսկապես ճանապարհը: Ձեր քվեարկությունը ցույց կտա, թե արդյոք պատրաստ է իշխանությունը գնալ երկխոսության, թե շարունակելու է ցանկացած գնով, ճանապարհով ու եղանակով պահել իր քաղաքական մենաշնորհը՛՛: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ