05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Հրաշք եղավ. ծննդաբերել է 52 տարեկանում

Լրագրող Մելանիա Ծառուկյանը facebook-ի իր տարեգրքում գրառել է.

՛՛Հրաշքը, որին բոլոր քեզ ճանաչողներս սպասում էինք, տեղի ունեցավ: Էրեբունի ԲԿ-ում, այսօր` ձմռան առաջին օրը ծնվեց առաջնեկդ: Իմ սիրելի դասընկերուհի , շնորհավորում եմ առաջին անգամ մայրանալուդ ու այն երազանքի իրականացման համար, որով ցանկանում էիր ամեն գնով որդուդ կյանք պարգևել:

Ես հպարտ եմ քո հերոսություն, տոկունության ու հավատքի համար: Զին ջան, քեզ ու ամուսնուդ արևշատություն եմ մաղթում ու երջանիկ տարիներ: Շնորհակալ եմ նաև մեր սիրելի Անդրանիկ Պողոսյանին, ով գնահատում է ցանկացած տարիքում մայր դառնալ ցանկացող կնոջ նպատակասլացությունը և ամեն ինչ անում է նորածնի ու մոր առողջության պահպանման համար:

Իսկ ԱՍՏԾՈ գործերն անքննելի են… Երբ իմ թոռնիկը կավարտի միջնակարգ դպրոցը, որդիդ առաջին դասարան կգնա: Աստված պահապան մեր երեխաներին…՛՛,-գրել է Ծառուկյանը:

Գրառուման հետքերով մենք զրուցեցինք Մելանիա Ծառուկյանի հետ: Մեր գործընկերուհին նշեց, որ իր դասընկերուհին առաջին անգամ ծննդաբերել է 52 տարեկանում:

՛՛Նա խորհորդ է տալիս բոլոր աղջիկներին՝ ամուսնանալ ժամանակին: Քանի որ դժվար է մեծ տարիքում մայր դառնալը: Զինաիդա Վարդերեսյանը կարևորում է նաև, որ երեխան լիարժեք ընտանիքում մեծանա, որտեղ կստանա ծնորղների լիրաժեք դաստիարակությունը: Ըստ նրա հիամ իր առջև դրված պատասխանատվությունը մեծ է լինելու՛՛,-ասաց Ծառուկյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ