08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Մերկասառույց և բուք՝ Հայաստանում

Ճամբարակի ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:40-ի դրությամբ, Ճամբարակի ավտոճանապարհին և Վարդենյաց  լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի և Սևանի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Գորիսի տարածաշրջանում բուքը դեռ շարունակվում է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ