08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայկ Կյուրեղյանի գործով դատը կրկին անգամ չկայացավ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի շենքի դիմաց՝ Շանթ հարությունյան և ընկերներ գործով առաջին դատական նիստի օրը՝ բողոքի ակցիա կատարած Հայկ Կյուրեղյանի գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ՝ ամբաստանյալի պաշտպան, դատարանի կողմից պատշաճ ծանուցված Արա Զաքարյանի բացակայության պատճառով:

 

Նախորդ դատական նիստը ևս հետաձգվել էր՝ պաշտպանի բացակայության պատճառով:

Ամբաստանյալը նշեց, որ ինքը չի կարող բացատրել, թե որն է պաշտպանի բացակայության պատճառը՝ միաժամանակ հավելելով,  որ ինքը ցանկություն ունի հրաժարվել իր պաշտպանից:

Դատարանը կրկին անգամ պարզաբանեց, որ պաշտպանից հրաժարումը պետք է տեղի ունենա պաշտպանի ներկայությամբ, ուստի դատական նիստը չի կարող տեղի ունենալ: Երրորդ անգամ պաշտպանի անհարգելի բացակայության դեպքում դատարանը կանդրադառնա այդ հարցին: 
   
Այսօրվա դատական նիստում ևս ամբաստանյալը դատարանի՝ դատական դահլիճ մուտք գործելու պահին ոտքի չկանգնեց:

Դատարանն ամբաստանյալին պարզաբանեց դատական նիստի կարգի մասին օրենքի դրույթը և այն խախտելու դեպքում՝ դատական սանկցիաները:

Դատավոր՝ Արմեն Բեկթաշյանի օրինական պահանջը ոչ մի ազդեցություն չթողեց ամբաստանյալի վրա:

Հիշեցնենք, որ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Շանթ Հարությունյանի եւ մյուսների գործով դատավարության առաջին օրը՝ հունիսի 12-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում կրակոցներ է արձակել, որի ընթացքում վիրավորվել է 5 ոստիկան, այդ թվում մեկ կին։ 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ