05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

“Տեսար ինչ եղավ” /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չցանկացավ մեկնաբանել ոչ իշխանական “Եռյակի” ու մասնավորապես ՀԱԿ խմբակցության դիրքորոշումը՝ չստորագրել իր նախաձեռնության՝ իմպիչմենթի փաստաթուղթն ԱԺ օրակարգ արտահերթ կարգով ներառելու նախաձեռնության տակ: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

Ինչ վերաբերում է տեսակետին, որ այս ամենը իշխանության կազմակերպած շոուն էր, Փաշինյանը պատասխանեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ ԱԺ պատգամավորն ունի օրենսդրական նախաձեռնության իրավունք, ինչից էլ օգտվել է.

՛՛Թե որոնք են առանցքային պատճառները, ես երեք կետով դա ներկայացրել եմ՛՛:

Դիտարկմանը` ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանը նիստերի դահլիճում բարձրաձայնեց, որ այս նախաձեռնությունը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը վստահություն է վայելում խորհրդարանի կողմից, քանի որ ընդամենը երեք ստորագրություն եղավ, Փաշինյանն արձագանքեց.

՛՛Այն ուժերը, որոնք համաձայն չեն Գեղամյանի հետ, կարող են հերքել այդ հայտարարությունը, և ես կարող եմ ցույց տալ երեք պատգամավոր, որոնք իրենց դիրքորոշումը հստակ ներակայցրել են՛՛,-ասաց նա:

Հարցին, թե ՀԱԿ-ի հայտարարության մեջ ասվում էր, որ ինքը 2012 թվականի այն նիստին, որին քննարկվել է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, կողմ է քվեարկել, Փաշինյանը պատասխանեց.

՛՛Այն հայտարարությունը, որը տարածվել է ՀԱԿ-ի լոգոյով, ասեմ, որ այդ հայտարարության հեղինակը ՀԱԿ-ի որևէ նիստին ներկա չի եղել: Ես պատշաճ չեմ համարում քաղաքական գործիչների այն վերաբերմունքը, որ նրանք թաքնվում են իրենցից կախվածության մեջ գտնվող անձանց թիկունքում, և նրանց հետևից դիրքորոշումներ են անում: Սա առաջին հերթին պատասխանատվությունից խուսափելու համար է, որ երբ որ հարց լինի, ասեն՝ դա մենք չենք արել, արել է փորձագետի տեղակալի օգնականի հարևանը՛՛,-ասաց նա

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ