05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Դուք ինչ ուզում, ասում եք, ես էլ ինչ ուզում, անում եմ

Կառավարության կողմից ներկայացված ՛՛Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների փաթեթն ԱԺ-ն ընդունվեց 68 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ քվեարկությամբ:

Վարման կարգով ձայն խնդրեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով նշեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը և կոչ արեց նրանց, ովքեր դեմ են, նույնպես չմասնակցեն քվեարկությանը:  ԲՀԿ անունից խոսեց Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, որ նախագիծը լրջագույն քննարկումների կարիք ունի, և ռիսկեր է պարունակում. ՛՛Նորից եմ կրկնում, որ բազմաթիվ պաշտոնյաների կանայք ստացել են միլիոնավոր անգամ 30 մլն դրամի հասնող նպաստ, խնդիրը լրջագույն կարգավորման կարիք ունի, ուստի ԲՀԿ-ն չի մասնակցի , մինչև որ հնարավոր բոլոր ռիսկերը չզրոյացվեն՛՛,-ասաց նա:

ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը նշեց, որ Զոհրաբյանի դիտարկումը ոչ ճիշտ է, քանի որ այս նախագծով նրանք այլևս այդ գումարները չեն ստանա: Ավելին, ըստ նրա, բոլոր մայրերի համար ում աշխատավարձը չի գերազանցում 1 մլն-ը, նրանք 100%-ով փոխհատուցում կստանան, իսկ այն մայրերը, որոնք չեն աշխատում, լրացուցիչ հղիության վճարներ կստանան:
ՕԵԿ-ը նշեց, որ նույնպե դեմ են, քանի որ 1մլն-ից ավելի աշխատավրձ ստացողների խնդիրը դրվում է գործատուի վրա: ”Այստեղ գործատուներ կան, լրացուցիչ գումարը ձեր ուսերին են դնում”,-ասաց նա:
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ ուզում է ԲՀԿ գործընկերուհուն հիշեցնել, որ նախագիծը ծնվել է, որ հենց այդ մատնանշված նեգատիվ երևույթները վերացվեն և նաև չաշխատող մայրերը նպաստ ստանան:

ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը ևս հայտարարեց, որ այս և մյուս օրենքների քվեարկությանը չեն մասնակցելու: ՛՛Բանից դուրս է գալիս, որ դուք ինչ ուզում, անում եք, ես էլ ինչ ուզում, անում եմ, թող տենց լինի՛՛,-արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ