05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Փաշինյանը երեք պատճառ բերեց. չհաջողվեց իմպիչմենթի հարցը օրակարգ մտցնել

՛՛Ցավով եմ արձանագրում, որ հնարավոր չեղավ հավաքել ԱԺ 44 պատգամավորի ստորագրություն ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին որոշման նախագիծն արտահերթ կարգով Ազգային ժողովում քննարկելու համար՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ նախագիծը մնալու է ԱԺ-ում, որոշակի լրամշակումից հետա այն օրենսդրական կարգով կդրվի շրջանառության մեջ: ՛՛Սա նշանակում է, որ հարցն առնվազն պետք է քննարկվի գլխադասային հանձնաժողովում և քվեարկության դրվի ԱԺ լիագումար նիստում՝ օրակարգում ընդգրկվելու համար՛՛:

Փաշինյանն ասաց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում տարբեր վարկածներ են առաջ քաշվել նախաձեռնությունը շրջանառության մեջ դնելու շարժառիթների մասին: Նա ներկայացրեց նախաձեռնության շարժառիթները: ՛՛Առաջին՝ վերջին տարիներին քաղաքական խմորումները ներքաղաքական կյանքում առաջացրել են բազմաթիվ անորոշություններ: Այս նախագծով ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ միավորումը արձանագրում է իր կոորդինատները քաղաքական դաշտում, հիշեցնում ՀՀ-ում հաստատված աղետային իրավիճակի պատասխանատուների և նրանց գործունեության քրեաիրավական բնույթի մասին: Երկրորդ՝ նախագծում հիմնականում արծարծված են հարցեր, որոնց անդրադարձել են խորհրդարանում օրենսդրական գործունեությանս ընթացքում: Սա արձանագրում է, որ խորհրդարանի ամբիոնից բարձրացրած հարցերի լուծման գործում լինելու եմ հետևողական՛՛,-նկատեց նա:

Երրորդ պատճառն այն է, որ Փաշինյանն ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀԱԿ դաշինքից: ՛՛Խնդրում եմ չշփոթել համանուն կուսակցության հետ, ընտրվել եմ ՀԱԿ դաշինքի համամասնական ցուցակով, որի առանցքային դրույթներից մեկը Սերժ Սարգսյանի պաշտոնական հարցի հարուցումն է: Վերջին երկու և կես տարիների ընթացքում իմպիչմենթի հարցի հարուցման առաջարկով աշխատանքային ֆորմատներում հանդես եմ եկել մի քանի անգամ, այդ առաջարկով հանդես եմ եկել նաև հրապարակային՛՛:

Փաշինյանը պատրաստ է միանալ նման ցանկացած նախաձեռնության, որը կհարուցվի որևէ խմբակցության կամ պատգամավորի կողմից: Նշենք, որ ստորագրել են միայն ինքը Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանն ու Ալեքսանդր Արզումանյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ