17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակային քննադատեց ԲՀԿ-ին եւ ՀԱԿ-ին /վիդեո/

“Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը շահագրգիռ բոլոր անձանց՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին, քաղաքացիական նախաձեռնություններին եւ անհատ քաղաքացիներին հրավիրում քաղաքացիական բաց ժողովին՝ խոսելու իշխանափոխության, ճանաչված Արցախի եւ ՀՀ իրավատեր քաղաքացի լինելու մասին:

Հովհաննիսյանը վստահ է,  որ դեկտեմբերի 5-ին հավաքը կլինի որակյալ: Նրա խոսքով, “Ժառանգություն”-ում անձի պաշտամունք չկա, ի տարբերություն ՀԱԿ-ի:

“Մեզ մոտ, ի տարբերություն ՀԱԿ-ի, անձի պաշտամունք գոյություն չունի: Բացի այդ, մեզ մոտ էական, ծրագրային հարցերի շուրջ տարաձայնություններ չկան”,- ասաց Հովհաննիսյանը՝ հավաքվածներին խորհուրդ տալով կուսակցության ներսում երկպառակություններ չփնտրել:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, իրենք  ցանկանում են սահմանադրական հեղափոխություն՝ առանց արյան ու ցնցումների: “Մենք փող չունենք, որ ավտոբուսներով մարդիկ բերենք մեր հավաքներին: Կարծում եմ՝ կգան սրտացավ մարդիկ, ովքեր կլսեն հարթակից ելույթ ունեցողներին”,-ասաց Հովհաննիսյանը` ”քար նետելով” ԲՀԿ-ի ուղղությամբ:

Հիշեցնենք, ”Եռյակի” հանրահավաքներին մամուլը գրեց, որ հարթակի ”քաշող ուժը” ԲՀԿ-ն է, որի ռեսուրսների հաշվին մարդիկ ավտոբուսներով բերվում են Ազատության հրապարակ: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ