08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարչական պատասխանատվության են ենթարկվել ՛՛Կորեայի ձոր՛՛ կոչվող տեղանք շինարարական թափոններ ապօրինի տեղափոխողները

 

2014թ. նոյեմբերի 27-ին էլեկտրոնային կայքերով տարածվել էր տեսանյութ, որով տեղեկացվում էր Արաբկիր վարչական շրջանի ՛՛Կորեայի ձոր՛՛ կոչվող տեղանքում շինարարական թափոնների ապօրինի տեղադրման դեպքի մասին: Տեսանյութում ամրագրվել էր վերոհիշյալ գործողությունը կատարող 048 ՕՍ 64  և 077 OV 61 պետհամարանիշների երկու ԿԱՄԱԶ մակնիշի բեռնատար ավտոմեքենա: Վարորդներից մեկը ներկայացել էր որպես ՛՛Միկշին՛՛ընկերության աշխատակից և ասել, որ իրեն հանձնարարել են թափոնները տեղադրել հենց այդ վայրում:

 ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարել էր պարզել դեպքի մանրամասները:           

Բնապահպանական պետական տեսչության կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի և Երևանի տարածքային ստորաբաժանման աշխատակիցներին տեղում ՛՛Միկշին՛՛ ընկերությունից պարզաբանել են, որ որևէ հանձնարարություն վարորդին իրենց կողմից չի եղել՝ թափոնը չնախատեսված վայրում տեղադրելու համար:

Տեսանյութում ամրագրված երկու մեքենաների վարորդները  ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության կողմից ենթարկվել են վարչական պատասխանատվության:

 Միևնույն ժամանակ ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները կազմակերպել են քննարկում Արաբկիրի վարչական շրջանի գրասենյակում, որտեղ տեղյակ էին Հրազդանի կիրճի այդ հատվածում կատարվող նմանատիպ իրավախախտումների մասին:

 Քննարկման արդյունքում պարզվել է, որ այդ տեղանքում տեղադրված ուղեփակոցների շնորհիվ նախկին տարիների համեմատ նվազել են թափոնի ապօրինի տեղադրման դեպքերը:

ՀՀ ԲՆ աշխատակիցների կողմից առաջարկվել է հնարավորության սահմաններում շարունակել ուղեփակոցների տեղադրումը նաև նմանատիպ այլ բաց տարածքներում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ