03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Փոստանջյանը տեղի տվեց

Ազգային ժողովում ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնության քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց, որ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որևէ անդամ դեմ չի եղել նախագծին, ուղղակի չեն մասնակցել քվեարկությանը՝ խնդրելով տալ համատեղ աշխատելու հնարավորություն՝ուղղելու, պատմագիտական սխալ ձևակերպումները և բերելու ավելի հիմնավոր փաստարկներ: Նա նշեց, որ պատգամավորը երկու նախաձեռնություն էր ներկայարցել, մյուսը եղել է այն մասին, որ ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր ընդունել դեկտեմբերի 9-ը, ինչին միասնական կողմ են եղել: ՛՛Ցավոք հեղինակն այս նախաձեռնությունից հետ քաշվեց՛՛,-ասաց նա: 

Քվերակությունից առաջ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը նշեց, որ խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցի: Փոստանջյանը նկատեց, որ եթե գաղափարն ընդունելի է, ապա այս անգամ կարող են կողմ քվեարկել, և ինքը պատրաստ է ուղղել և ներգրավել առաջրկությունները: 
ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը զարմանք հայտնեց, որ իրենք հանձնաժողովի անդամներով հեղինակին բազմիցս առաջարկել են չշտապել և ընդունել հանձնաժողովի մոտեցումները: 

Նախկին ԱԳ նախարար, ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ տեքքսում կան փաստագրական սխալներ, որոնց առկայությամբ ընդունելու դեպքում Հայոց խորհրդարանը ծիծաղելի վիճակում կհայտնվի: Նա նույնպես կոչ արեց հետ վերցնել նախագիծը: 
ՀՅԴ խմբակցության պատգմավոր Արմեն Ռուստամյանը նշեց, որ պետք է այս նախագծի դեպքում այլ բան չէր կարող անել, քան կողմ քվաերկել, բայց նշեց, որ ինքն էլ կհորդորեր հանել նախագիծը քվեակությունից, որ տարաբնույթ քվեարկություն չլինի: 
ԲՀԿ խմբակցության քարուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ ԱԺ-ն քաղաքական մարմին է, և պետք է լինի հաշվարկված ու գրագետ փաստաթուղթ: ՛՛ԲՀԿ-ն չի կարող դեմ քվեակել, կոչ ենք անում ձեռնպահ մնալ՛՛: 

ԱԺ փոխխոսնակ Շարմազանովը դիմեց նախագծի հեղինակին. ՛՛Խորհրադարանը սպասում է ձեր խոսքին՛՛: 
Փոստանջյանը տեղի տվեց. ՛՛Խնդրանքս մեկն է, որ ունենք տեսքը, ես ետ կվերցնեմ, բայց խնդրում եմ տվեք առաջարկությունները նախագծում, հնարավորիսնս արագ ընդունենք և մեր պարտքը կատարենք՛՛,-ասաց նա: 
Շարմազանովը առանձնակի շնորհակալություն հայտնեց Փոստանջյանին՝ կառուցողական մոտեցման համար և պնդեց, որ պատրաստ է ներգրավվել հայտարարության տեքստի աշխատանքներին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ