04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Նիկոլի տեղի համար /վիդեո/

՛՛ Իմպիչմենտի մասին նախագծն առաջ քաշվեց, որպեսզի ֆիքսվի  Նիկոլ Փաշինյանի տեղը՛՛,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը .

՛՛Նա ևս մեկ անգամ փաստեց իր ընդդիմադիր լինելը: Շատ դեպքեր են եղել, որոնք նույնպես ի սկզբանե դատապարտված են եղել, նույն “Եռյակը” և, ընդհանրապես, Ազգային Ժողովի վերջին գումարման մեջ եղել են շատ դեպքեր, նույն ՛՛գազի պայմանագրի՛՛ հետ կապված և այլն, բայց այդ գործընթացը տեղի է ունեցել ու Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը դրված է եղել:՛՛

Սիմոնյանի գնահատմամբ` այս պարագայում  “PR-ի” մասին սխալ է խոսել, քանի որ ՛՛իմպիչմենտ՛՛ բառով նախաձեռնություն Նիկոլ Փաշինյանն ունեցել է 2007թ.:

՛՛Աժ-ում ՛՛Հանրապետական” կուսակցությունը՛՛ մեծամասնություն է կազմում, այդ պարագայում Աժ-ում ցանկացած  գործ անելը դառնում է անիմաստ՛՛,- ասաց Ալեն Սիմոնյանն ու ընդգծեց, որ նախագիծը դեռ երկար կմնա Աժ օրակարգում՝ մինչև սահմանված ժամկետի ավարտը:

՛՛Եթե անգամ “PR” է, ապա դա նորմալ է, թե քաղաքական գործիչը քայլը անում է “PR”-ի համար դա նորմալ է ՛՛,-կարծում է ասուլիսի մյուս բանախոսը` քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ