17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներում պատիժ է կրում 25 ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդությամբ դատապարտյալ. նախարար

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը facebook-ի իր էջում գրառել է.

Այսօր ՁԻԱՀԻ դեմ պայքարի համաշխարհային օրն է: 

ՁԻԱՀ-ը մարտահրավեր է որը վեր է ազգային, կրոնական, ռասայական և մարդկությանը մինչ օրս հայտնի այլ հատկանիշներից. այստեղ կա մեկ համընդհանուր նույնականացում՝ գլոբալ առողջապահություն: 
ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի շրջանակներում ներառված են նաև ազատազրկվածները: Քրեակատարողական հիմնարկներրում հետևողականորեն իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ: Թերևս սրանով է պայմանավորված, որ վարակակիր և հիվանդ ազատազրկվածների թվի աճ չկա, ընդ որում դատապարտյալների խմբում են նաև օտարերկրյա քաղաքացիներ: 
Այս պահին ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներում պատիժ է կրում 25 ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդությամբ դատապարտյալ:
Այս տարի ևս Համաշխարհային բանկի Գլոբալ հիմնադրամը բարձր է գնահատել քրեակատարողական համակարգում ՄԻԱՎՁԻԱՀԻ դեմ պայքարի դատապարտյալների համար տարվող տեղեկատվական և բուժական պրակտիկան: Քրեակատարողական հիմնարկներում նախորդ տարիներին կատարված համեմատական հետազոտությունները հուսադրող են: 
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի արդյունավետությունը կախված է բոլորիս կողմից խնդրի կարևորության գիտակցումից: ՛՛Կանգնեցրեք ՁԻԱՀ-ը: Կատարեք խոստումը՛՛- կարգախոսով ապրելը հիվանդության ռիսկի գնհատման իրական հնարավորություն է: Գուցե այս կերպ ունենանք ՄԱՐԴՈՒ կողմից վերջնականապես հաղթահարված ևս մեկ չարիք…

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ