07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Ժամանակը կգա դեռ կպարզենք, թե ինչո՞ւ, ի՞նչ նպատակով էր մինչև այդ ՉԿՐԱԿԵԼՈւ հրաման գործում․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ես այդպես էլ չհասկացա, թե ինչո՞ւ այդպիսի քննարկում ծավալվեց պաշտպանության նախարարի՝ կրակելու հրաման տալու հետ կապված։
Տարօրինակն ու անթույլատրելին այն էր, որ մինչ այդ կար հակառակ հրաման՝ չկրակել։ Արդյունքում գիտենք, թե ինչ տեղի ունեցավ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում։
Սրանք մոռացել էին, որ 2-3 ամիս հպարտանում էին, որ սահմանագծին մարտեր, փոխհրաձգություն չի եղել՝ առանց կրակոցի էին զիջել/հանձնել ՀՀ տարածքները։
Իմ իմացած բանակում ցանկացած զինծառայող՝ շարքայինից սպայակազմ գիտի, եթե կա դիրքի ուղղությամբ անմիջական հարձակում, ապա պետք է գործի՝ կրակ բացի։
Թե բա՝ արդեն կրակելու հրաման կա։
Ժամանակը կգա դեռ կպարզենք, թե ինչո՞ւ, ի՞նչ նպատակով էր մինչև այդ ՉԿՐԱԿԵԼՈւ հրաման գործում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ