23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Կկառուցվի առաջին ներառական խաղահրապարակը

Դեկտեմբերի 3-ին՝ ժ. 14:00, Երևանի կենդանաբանական այգում հատուկ կարիքներով երեխաների համար ճոճանակի բացումը կիրականացնեն Հայաստանում Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը և Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Ճոճանակն այգուն նվիրաբերել են Հայ-բրիտանական գործարար պալատը և Երևանի Ռոտարի ակումբը: Դեկտեմբերի 3-ը ՄԱԿ-ի կողմից հռչակված է որպես Հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օր:

Հատուկ կարիքներով երեխաների համար ճոճանակի բացումը կնշանավորի ՛՛Խաղահրապարակ բոլոր երեխաների համար՛՛ հանրային քարոզարշավի մեկնարկը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող քարոզարշավի նպատակն է հանրային ֆինանսավորմամբ միջոցների հավաքագրումը Հայաստանում առաջին ներառական խաղահրապարակը կառուցելու համար: ՛՛Խաղահրապարակ բոլոր երեխաների համար՛՛նախաձեռնությունը շոշափելի քայլ է՝ ուղղված Հայաստանում գրանցված շուրջ 8000 հատուկ կարիքներով
երեխաների հանդեպ պատասխանատվություն ու հարգանք ձևավորելուն:

Հայաստանում առաջին ներառական խաղահրապարակի կառուցմանը կարելի է աջակցել աշխարհի ցանկացած անկյունից`նախագծին նվիրատվություն անելով Global Giving առցանց հարթակում:

Հայաստանում բնակվող հատուկ կարիքներով երեխաներն ու նրանց ընտանիքները հասարակության լուսանցքային հատվածում են՝ հանրային իրազեկվածության ցածր մակարդակի հետևանքով: UNICEF-ի հետազոտության համաձայն՝ Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների մեկուսացման
հիմնական պատճառը մարդկանց ՛՛անհաղորդությունն է՛՛. շատերի ընկալմամբ ֆիզիկական կամ մտավոր սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ներառումը հասարակական կյանքում անհնար է:
Խաղահրապարակը սոցիալական ինտեգրման մոդելային տարածք կդառնա՝ կոչված վերացնելու այս երեխաներին մեկուսացման դատապարտող հանրային ընկալման անջրպետները:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմ նադրամի մասին.

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի առաքելությունն է Հայաստանի բացառիկ բնական ժառանգության պահպանությունը: Աշխատելով վայրի բնության պահպանության,
բնապահպանական կրթության և համայնքային զարգացման խաչմերուկում՝ հիմնադրամը կարևորում է գյուղական բնակչության ներգրավումը Հայաստանի կայուն առաջընթացում: Հիմնադրամի գործունեությունն ուղղված է մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմանը, որը նախապայման է Հայաստանի դրական զարգացման:

Օգնեք երջանիկ ապագա ապահովել բոլոր երեխաների համար. միացեք և տարածեք այս քարոզարշավը: Այցելեք http://goto.gg/19063 կայքը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ