26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Գերբնական համբերատարությամբ հետևում եմ խորհրդարանի աշխատանքներին և համոզվում, որ այս անմեղսունակների իշխանությունը դեռ անելիք ունի․․․»

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Նախկին թալանչիներ» կոդը մտցնելով մեր ժողովրդի գիտակցության մեջ, մենք մեզ հասցրինք այս վիճակին… Բայց սա ամենավերջը չէ, մանավանդ, որ նման իրավիճակներում հայտնվելով, մեր ժողովուրդը քանիցս կարողացել է սեփական հնարավորությունները վերագտնելով՝ անել այն, ինչը կարող էր հարգանք ու վերաճանաչում բերել իրեն… Սակայն այսօր այլ է իրավիճակը…

Այսօր մենք հասել ենք մի հանգրվանի, երբ անտեսելով դրսից եկող վտանգը, ժողովրդի «ընտրյալները» (պապոյանները, դիջեյները, գագիկմելքոնյաներն ու լուլուները) համառորեն մեզ փորձում են տանել այնտեղ, որտեղ ոչ միայն ազգային, այլև մարդկային արժանապատվության տեսանկյունից ամայություն է… Գերբնական համբերատարությամբ հետևում եմ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքներին և համոզվում, որ այս անմեղսունակների իշխանությունը դեռ անելիք ունի, բայց ոչ թե կորսվածը վերականգնելու, այլ եղածը «ժողովրդավարական մեծահոգությամբ» զիջելու ուղղությամբ…»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ