07 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Եվրոպայի չեմպիոնը տաքսի է քշում. Հայկական ժամանակ

Եվրոպայի կրկնակի չեմպիոն, (1976, 1978), աշխարհի առաջնությունների կրկնակի արծաթե մեդալակիր (1976, 1978), Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1976), հրում վարժությունում աշխարհի քառակի ռեկորդակիր, սպորտի վաստակավոր վարպետ (1976) գյումրեցի Վարդան Միլիտոսյանը տաքսի է վարում։

Պարզվում է՝ նա ստիպված է նաեւ այսկերպ՝ որպես լրացուցիչ միջոց, հոգալ իր ընտանիքի կարիքներն արդեն մի քանի տարի շարունակ։ Չեմպիոնը, իհարկե, չի համարում, թե իրերի առկա դասավորությունն օրինաչափ է ու իր տեղը մեքենայի մոտ է, բայց եւ չի չարացել։ Ասում է՝ սիրում է իր հայրենիքը, իսկ հեռացողներին նա չի հասկանում։

“Դրանք ազգի դավաճան են: Լավ ժամանակ, երբ Հայաստանը լավ էր, մնում էին,, հենց Հայաստանը մի քիչ հիվանդացավ, ուզում են փախչեն, գնան, հա՞”,-ասել է նա  “Հայկական ժամանակ”-ի հետ զրույցում նա պատմել է, որ 2004 թվականին Գյումրիի ծանրամարտի մարզադպրոցի տնօրենի պաշտոնը թողնելուց հետո սկսել է տաքսի քշել: 

“20 տարի դպրոցի տնօրեն աշխատեցի, պատրաստել եմ շատ աշակերտներ: Իմ աշակերտներից մեկը Յուրի Վարդանյանն է, մեկը՝ Իսրայել Միլիտոսյանը: Նրանց առաջին ճանապարհը ես եմ բացել: Հիմա մարզադպրոցում մարզիչ եմ աշխատում: Աշխատում ենք երեխաներին օգնում ենք: Այնպես որ ամեն ինչ լավ է, աշակերտները ինձանից գոհ են”,-նշել է նա: 

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ